Последние новости

Փոստանջյան․ ՄԱԿ-ի ԱԽ փակ նիստում պատերազմի ընթացքում ի՞նչ նախագիծ է եղել, ո՞ր երկիրն է տապապել այն

Այսօր՝ 2021 թվականի փետրվարի 22-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, փաստաբան Զարուհի Փոստանջյանը դիմել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան՝ Թիան Էրլունին, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան՝ Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին, Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան՝ Ժոնաթան Լաքոտին, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան՝ Սերգեյ Կոպիրկինին, Հայաստանում ԱՄՆ-ի Արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, ուղղելով նրանց ներքոնշյալ հարցերը.

2020 թվականի հոկտեմբերի 20-ին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստում, Արցախի Հանրապետության վերաբերյալ որոշակի փաստաթղթի ընդունման կապակցությամբ ինչպիսի՞ բովանդակությամբ տեքստի նախագիծ է ներկայացված եղել, որը, սակայն, չի ընդունվել։ Եթե հնարավոր է, խնդրում եմ նաև տրամադրել համապատասխան փաստաթղթի պատճենը;

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող հինգ երկրներից կոնկրետ, ո՞ր անդամ երկիրն է տապալել այդ փաստաթղթի ընդունումը։ Մասնավորապես, ո՞ր անդամ երկիրն է կիրառել իր վետոյի իրավունքը այդ փաստաթղթի ընդունման շրջանակներում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը 2020 թվականի նոյեմբերի 5-ին հայտարարել էր՝ նշելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստում՝ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին, Արցախի վերաբերյալ կարևոր փաստաթղթի ընդունումը տապալել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական 5 անդամ պետություններից մեկը՝ չնշելով երկրի անունը:

Զարուհի Փոստանջյանը կարևորում է այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Արցախի քաղաքացիները, ինչպես նաև անդրսահմանային հայ ազգը անհրաժեշտություն ունեն պարզաբանում ստանալու վերոգրյալ հարցերի վերաբերյալ, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ