Последние новости

«Ստարշե Էդդի». ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է, ՈՐ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՍՕՐՎԱ ԱԹՈՌԸ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱԹՈՌ Է

Ռոբերտ Քոչարյանը հիանալի հասկանում է, որ ՀՀ վարչապետի այսօրվա աթոռը էլեկտրական աթոռ է: Այս մասին գրում է «Ստարշե Էդդի» Թելեգրամ ալիքը:

«Չէի ցանկանա անդրադառնալ հայաստանյան այսօրվա թեմաներին, սակայն ինձ համառորեն գրում են քաղաքացիները՝ պահանջելով խոստովանել, որ Քոչարյանին և «նախկիններին» չի աջակցում ՀՀ բնակչության 93 տոկոսը: Այդ կապակցությամբ ես որոշեցի վերլուծել, թե ովքեր են նախկինները, ովքեր են ձգտում իշխանության և որ միայն արտահերթ ընտրություններից Փաշինյանի հրաժարումը նրանց հնարավորություն չի տալիս խորհրդարան մտնել (չնայած ինչո՞ւ նրանցից վախենալ, եթե բնակչության 93 տոկոսը դեմ է):

Հայաստանի ներկայիս վիճակն այնպիսին է, որ անդունդը վերջնական ընկնելուց բաժանում է միայն մեկ բարակ կարմիր գիծ՝ կազմված ռուս զինվորներից և Փաշինյանի անորոշ դիրքից: Ընդ որում, հենց Նիկոլ Փաշինյանի անորոշ դիրքն է տվյալ հարցում գլխավորը: Ինչ էլ ասեն հայերը, Ռուսաստանը չի լուծի բոլոր հարցերը: Եթե ի վերջո ներկայիս իշխանությունը պնդի հանձնել երկրի ներկայիս տարածքները, ապա Ռուսաստանը պարզապես կլվանա ձեռքերը՝ Արցախի ազգային հանրապետությունը թողնելով իր հովանու ներքո և նրանց անձնագրեր բաժանելով: Դա հասկանում են բոլոր ադեկվատ մարդիկ՝ թե՛ նախկին, թե՛ ներկա:

Հենց այդ պատճառով այսօր Հայաստանում ցույցեր են ընթանում, և հենց այդ պատճառով ընտրություններ են պահանջում:

Ինչ վերաբերում է այսպես կոչված «նախկիններին», որոնք ամբողջ ուժով ձգտում են իշխանության հասնել, որպեսզի գրպանները լցնեն աշխատավորների և գյուղացիների փողերով: Իմ կարծիքով՝ Քոչարյանը երբեք իշխանության չէր ձգտի: Միակ բանը, որի համար նա որոշել է այդ քայլին գնալ, այն հասկացությունն է, որ Հայաստանը գրեթե ոչնչացել է: Հաշվի առնելով իր բեքգրաունդը, ինչպես նաև այն, որ իշխանությունն իրեն ֆինանսական բարեկեցություն չի բերի, նա կարող էր հանգիստ ապրել: Իսկ եթե ցանկանար քաղաքականության մեջ ներգրավվել, ապա կուղարկեր իր կրտսեր որդուն՝ Լևոնին, ով իսկապես շատ խելացի է, դաստիարակված և հարգված նույնիսկ նրանց կողմից, ովքեր չեն հանդուրժում հենց Ռոբերտին:

Սակայն Քոչարյանը հիանալի հասկանում է, որ ՀՀ վարչապետի այսօրվա աթոռը էլեկտրական աթոռ է: Եվ ես խոսում եմ առանց չափազանցնելու: Նա, ով կզբաղեցնի ՀՀ վարչապետի աթոռը երկիրը ճգնաժամից հանելու և կորցրածը վերադարձնելու համար, իրեն մահացու վտանգի կենթարկի: Հասարակությանը համախմբելու և բանակը բարեփոխելու քաղաքականությունը պահանջում է ունենալ կոշտ, փորձառու և կամային անհատ, ով պատրաստ է այդ ամենին: Հենց այդ պատճառով այսօր ՀՀ վարչապետի պաշտոնը նման է միջնադարյան Նովգորոդում իշխանի պաշտոնին: Նրանից կպահանջվի սահմանների պաշտպանություն և թշնամուն պատժում:

Պետք է նոր արյուն, երիտասարդ, հաջողության հասած մարդ, գործողություններում լիովին ազատ, սակայն՝ կոշտ հաշվետվությամբ:

Արդյո՞ք Քոչարյանն ունակ է աշխատանքի նման համակարգ ներդնել և կարևորը՝ արդյո՞ք կցանկանա դա անել: Կարծում եմ, եթե նա որոշի վերադառնալ իշխանության, ապա այլընտրանք չի ունենա: Հայերը նրան կընտրեն մի նպատակով, որն է՝ վերականգնել երկիրն ու վերադարձնել կորցրածը, սակայն առանց այն սխալների, որոնք թույլ են տրվել նրա առաջին նախագահության ժամանակ: Վերոնշյալը միայն իմ ենթադրություններն են: Պետք է ընտրվի մեկը, ով հիմք կստեղծի ոչ միայն իր, այլ Հայաստանի հետագա սերունդների համար»:

Աքսիոմաներ ու դոգմաներ, որոնց վրա հիմնվելով, պետությունը զարգանալու է նրա հեռանալուց հետո: Սա ամենակարևոր և ամենահիմնական խնդիրն է: Հակառակ դեպքում մի քանի տարուց ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր: Եթե ամփոփենք վերոնշյալը, ապա հետփաշինյանական վարչապետը մարտիկ է և նոր Հայաստանի նախակարապետ։ Նրա խնդիրը երկրի և հասարակության ամբողջովին վերաձևավորումն է, ինչպես նաև առաջին իսկ հնարավորության դեպքում կորցրածը վերադարձնելը: Ծանր աշխատանք՝ կյանքի մեծագույն ռիսկով:

Եվ ամենակարևորը՝ հարթակի նախապատրաստումն է ապագայի համար, որին նա այլևս չի կարողանա մասնակցել: Այս սխեմայի համաձայն ոչ մի գումար վաստակել հնարավոր չի լինի: Միայն քրտինք, արյուն և ծանր աշխատանք, ինչպես ասել է Չերչիլը: Ուստի հայերին խորհուրդ եմ տալիս հանգիստ խորհել, թե ով է գնդակահարման այս աթոռի լավագույն թեկնածուն: Խորհել և մտածել, ոչ թե կարգախոսներ գոռալ և տարածել սեփական վախերը»:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ