Վազգեն Մանուկյան․ Այսպիսի դաժան ոստիկանություն, որը հիմա է, երբեք չեմ տեսել
Մենք ոստիկանների շատ ենք տեսել, Խորհրդային միությունում ենք պայքարել, տարբեր նախագահների ժամանակ ենք պայքարել, բայց այն դաժանությունը, որն այսօր տեսա՝ երբեք չէր եղել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, ոստիկանության շենքի դիմաց հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Էդ ո՞ւմ եք դուք պաշտպանում։ Մինչև վերջ պատասխան եք տալու։ Մեր պետությունը, որ կառուցվեց, բանակի սաղմերը և այլն, ամեն ինչ սկսվեց ոստիկանությունից, մեր ոստիկաններին էին Լաչինը պաշտպանում, մեր ոստիկաններից սկսվեց ջոկատների միավորումը։ Այսպիսի դաժան ոստիկանություն, որը հիմա է, երբեք չեմ տեսել»,- նշեց Վազգեն Մանուկյանը։
Նշենք, որ այսօր՝ վաղ առավոտից ավտոբուսներով ոստիկանական ուժեր էին կենտրոնացվել Սախարովի հրապարակում, որովհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու էր Կառավարության 3-րդ մասնաշենք։ Փաշինյանը կառավարության գլխավոր մասնաշենքից կառվարության 3-րդ մասնաշենք քայլել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո: Հարյուրավոր ոստիկաններ շրջափակել էին տարածքը, որպեսզի Փաշինյանն անարգել հասնի կառավարության 3-րդ մասնաշենք:
Մինչ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր նախարարության շենքում, ոստիկանները սկսեցին բռնի ուժով բերման ենթարկել քաղաքացիներին՝ առանց որևէ նախազգուշացման։
Նշենք, որ քաղաքացիներն այդ պահին կանգնած էին ոչ երթևեկելի հատվածում, և իրենց դժգոհությունն էին հայտնում Նիկոլ Փաշինյանի առնչությամբ։
Ժամը 13։00-ի դրությամբ 57 քաղաքացի էր բերման ենթարկվել, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.
-
2025-07-15 19:30
Аргишти Мехакян назначен и.о. руководителя общины Вагаршапат Армавирской области Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе правительства республики.
-
2025-07-15 19:25
Депутаты парламента Армении представили личные поручительства в суд с просьбой изменить меру пресечения в отношении 36-летней Лианы Арутюнян. Об этом сообщила ее адвокат Заруи Постанджян.