Ֆեյքի գործով Երևանի դատարանի նախագահի հնարավոր միջամտության մասին տեղեկությունը քննության առարկա կդարձվեն ՀՔԾ-ում
«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով դատարանի որոշման վրա Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի հնարավոր ներգործության վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, դրա շրջանակներում հայտարարություններում նշված հանգամանքները ստուգելու և ընթացքը լուծելու նպատակով: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ տեսել է Երևանի սրճարաններից մեկում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին։
«Ողջ սրճարանն էր լսում, թե ինչպես է հեռախոսի մեջ գոռում «ինչ կապ ունի, թե անչափահաս երեխաներ ունեն և օրենքով նրանց ազատազրկել չի կարելի, ԱԱԾ տնօրենին են հայհոյել, պետք է նստեն, ոնց ուզում ես՝ արա, դրանք պետք է նստեն»: Կողքի սեղանից ծանոթներս ասացին, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մկրտչյան Արթուրն է:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատարանը կալանավորելու թույլտվություն է տվել ֆեյքի գործով ձերբակալված Արամ Լևոնի Սարգսյանին, որն ունի երեք անչափահաս երեխա։ Փորձագիտական համայնքը մտահոգություն է հայտնել, որ դատարանի նախագահը ապօրինի ներգործություն է ունեցել հենց այդ գործով։
Հաջորդ օրը Վարագյանը նշել է, որ պատրաստ է անհրաժեշտ ցուցմունքներ տալ և իր գրառումը պետք է դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 13:27
Пресс-секретарь Пашиняна Назели Багдасарян по просьбе Арменпресс прокомментировала последние заявления президента Азербайджана.
-
2025-07-21 12:59
Депутат Государственной Думы, первый заместитель Председателя Комитета Государственной Думы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константин Затулин обращение в защиту Католикоса Всех армян Гарегина II. Об этом сообщается в телеграм-канале Затулина.
-
2025-07-21 12:57
Руководитель партии "Гражданский договор", открыто злоупотребляющий полномочиями премьер-министра, своими провокационными действиями и риторикой ненависти провоцирует в стране столкновения. Такое мнение на своей странице в Фейсбук выразил экс-омбудсмен Армении, глава фонда "Татоян" Арман Татоян, касаясь очередных нападок армянского премьера в адрес Армянской Апостольской Церкви (ААЦ).
-
2025-07-21 12:56
Директор по продажам "Элсетей Армении", бывший и.о. главы компании Давид Казинян заявил, что не намерен писать заявление об уходе и его отстранение может стать исключительно следствием беспредела.