Последние новости

Ադրբեջանը թույլ չի տալիս որոնողական աշխատանքներ կատարել

Փետրվարի 15-ից Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներ չեն իրականացվում: Panorama.am-ը Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանից տեղեկացավ, որ աշխատանքներ վերսկսելու որևէ հստակ ժամկետ չգիտեն, անորոշ ժամանակով են դադարեցված:

«Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս, թույլտվություն չկա: Ադրբեջանի հետ բանակցություններ վարում է ռուսական կողմը, եթե նորություն լինի, մեզ կասեն: Իմ կարծիքով, բանակցում են, դեռ արդյունք չկա»,- ասաց Հունան Թադևոսյանը:

Զինադադարից հետո մինչև փետրվարի 15-ը հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուններ: Զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ