Մարիա Զախարովան մեկնաբանել է Արցախ մուտք գործելու մերժման դեպքերը
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները պարզում են յուրաքանչյուր կոնկրետ դեպքը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ռուս խաղաղապահներն արդյոք լիազորություններ ունե՞ն որոշում ընդունելու, թե ում թույլ տան մուտք գործել Արցախ և ում մերժել՝ հաշվի առնելով դեպքերը, երբ լրագրողներին, զբոսաշրջիկներին, միջազգային և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներին մերժել են Արցախ մուտք գործել՝ վկայակոչելով Ադրբեջանի դիրքորոշումը:
«Մենք բոլորս ուղղակի ինքներս մեզ պետք է հարց տանք՝ մենք ի՞նչ ենք ուզում: Այս փուլում Արցախում զարգացնել տուրի՞զմը, թե՞ հասնել կայուն խաղաղության, փախստականների վերադարձին և բնականոն կյանքի հաստատմանը: Սա առաջին պահը: Մենք պետք է պատասխանենք այս ամենագլխավոր հարցին... Ինչպես հասկանում ենք, խնդիր է հենց երկրորդը՝ կայուն խաղաղությունը, մարդկանց վերադարձը և բնականոն կյանքի հաստատումը: Ընդ որում՝ փուլային անցումը մնացած խնդիրների լուծմանը, որոնք բազմաթիվ են: Ռուս խաղաղապահները զբաղված են հենց այդ հիմնական նպատակով ու խնդրով: Նրանք, անկասկած, կողմերի հետ միասին պարզում են յուրաքանչյուր կոնկրետ դեպքը՝ թույլ տալու, չտալու, առաջացող խնդիրների: Բայց ևս մեկ անգամ կրկնեմ, որ, իմ կարծիքով, բոլոր կողմերի՝ թե՛ նրանց, որոնք ստորագրել են համապատասխան համաձայնագիրը, թե՛ նրանց, որոնք իրենց տեսնում են որպես իրավիճակի կարգավորմանը նպաստող և կողմերի հետ շփումների մեջ են, թե՛ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների գլխավոր խնդիրը կայուն խաղաղության ապահովումն է և մարդկանց վերադարձը այս տարածքում բնականոն կյանքին: Մնացած բոլորը լուծվելու է գլխավոր խնդիրը լուծելուց հետո: Իսկ այն բազմաբաղադրիչ է և անչափ բարդ... Ե՛վ սադրանքներն են շատ, ե՛ւ բարդ իրավիճակները քիչ չեն, որոնք դուրս են, պայմանականորեն ասած, որևէ հստակ իրավական կարգավորման շրջանակից, որոնք պետք է լուծել: Չէ՞ որ դուք հրաշալի գիտեք, թե այս հակամարտությունը որքան երկարատև ու բարդ էր: Մենք բոլորս միայն կողմ ենք, որ ե՛ւ լրագրողները կարողանան աշխատել աշխարհի բոլոր կետերում, ե՛ւ զբոսաշրջիկներ գնան: Բայց երկրի վրա իրողություններ կան, և կա գլխավոր խնդիր, որի լուծման վրա մենք պետք է կենտրոնանանք: Մեզ այդ գլխավոր խնդրից ոչինչ չպետք է շեղի: Այլապես մենք կձախողենք դրա իրականացումը, իսկ դա անհնար է թույլ տալ, ոչ թե չի կարելի, այլ հենց անհնար է թույլ տալ: Բոլորը չափազանց շատ ու թանկ են դրա համար վճարել: Ուստի, մարդկանց հանդեպ իմ ամբողջ հարգանքով հանդերձ, որոնք հետաքրքրվում են տեղի տեսարժան վայրերով և գեղեցկությամբ, նրանք ևս պետք է հիշեն ամենագլխավոր խնդրի մասին»,- նշել է Զախարովան, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 12:40
Армения готова быть суверенным негосударством. Именно это было сказано на пресс-конференции Пашиняна, пишет в своем телеграм-канале соучредитель Группы Альтернативных проектов Ваге ОВАННИСЯН.
-
2025-07-18 11:45
На площади Шарля Азнавура в Ереване проходит церемония торжественного открытия памятника всемирно известному шансонье.
-
2025-07-18 11:43
Постоянные представители стран-членов Евросоюза на заседании в пятницу договорились по 18-му пакету антироссийских санкций, которые хотела ввести еще Польша во время своего председательства в Совете ЕС (до конца июня 2025 года), сообщила глава европейской дипломатии Кая Каллас.
-
2025-07-18 11:19
Стремление к контролю над теми или иными географически важными точками издавна было одним из ключевых двигателей мировой истории и политики. Сжимающееся вокруг Сюника кольцо, формируемое руками Пашиняна и подаваемое под термином «аутсорсинг», — не первый и не последний в истории пример, когда за счёт суверенитета удовлетворяются интересы различных держав. Предлагаю вместе вспомнить, как развивались попытки «аутсорсинга» стратегически важных логистических объектов: