ԵՄ․ Անհրաժեշտ է ամբողջությամբ կատարել ռազմագերիների փոխանակման վերաբերյալ համաձայնագրի դրույթներ
Եվրամիությունը հայտարարել է միջազգային մարդասիրական իրավունքին հետևելու անհրաժեշտության մասին և կոչ արել լիարժեք իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի ռազմագերիների փոխանակման և մարդկային աճյունների վերադարձի մասին դրույթները:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ԵՆ-ն շեշտում է միջազգային մարդասիրական իրավունքին հետևելու անհրաժեշտությունը և կոչ անում լիարժեք իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի ռազմագերիների փոխանակման և մարդկային աճյունների վերադարձի մասին դրույթները: Եթե օտարերկրյա գրոհայինները դեռևս շարունակում են մնալ տարածաշրջանում, ապա պետք է արագ և ամբողջությամբ դուրս բերվեն: ԵՄ-ն կոչ է անում բանակցություններ վարել հակամարտության համապարփակ և կայուն կարգավորման շուրջ, որը տանում է դեպի տարածաշրջանում տևական խաղաղություն»,- նշված է ԵՄ հայտարարության մեջ` կապված ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի տարեկան զեկույցի և ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանում ընդունված Գերագույն հանձնակատարի գրասենյակի ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի զեկույցների հետ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.