Վազգեն Մանուկյան. Արմեն Սարգսյանի կողմից մի լուծում կա
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից մի լուծում կա՝ առարկություններով հետ ուղարկել փաստաթուղթը։ Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կվարվի ՀՀ նախագահը։
«Ուրիշ լուծում գոյություն չունի»,- ընդգծեց Վազգեն Մանուկյանը։
Լրագրողները նրան հիշեցրեցին՝ երեկ հայտարարել է, որ բանակը պետք է ընդվզի, ի՞նչ նկատի ուներ Մանուկյանն այդ ասելով, վերջինը պատասխանեց. «Ես համոզված եմ, որ Արմեն Սարգսյանն առարկությունով հետ կուղարկի փաստաթուղթը, հակառակ դեպքում, կլինի Ալիևի ասածը, որն ասաց՝ Հայաստանը մահացած է ու էլ ոտքի չի կանգնի։ Ես համոզված եմ Արման Սարգսյանի որոշման մեջ։ Ես երեկ ասացի, եթե այնուամենայնիվ նման բան չլինի, ապա բանակը չպետք է ենթարկվի անօրինական հրամանների»։
Մանուկյանն ասաց, Արմեն Սարգսյանը ոչինչ չի խոստացել, բայց ինքը վստահ է, որ նա այդպես էլ կանի, քանի որ ուրիշ տարբերակ չկա։
Նա կոչ արեց ոստիկանությանն ու ԱԱԾ-ին սատար կանգնել բանակին, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.