Երևանում շարունակվում է Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է դատավարությունը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով:
Հիշեցնենք, որ նախորդ նիստը չէր կայացել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի բացակայության պատճառով: Դրան նախորդած դատական նիստին փաստաբանը փորձել էր նախազգուշացնել դատավոր Աննա Դանիբեկյանին, որ նույն օրը և ժամին Վերաքննիչ դատարանի նիստ է (դատավորի դեմ դատական գործով) նշանակված, սակայն Դանիբեկյանը չէր լսել և նշանակել էր նիստը: Արձանագրելով փաստաբանի բացակայությունը` դատավորն այն անհարգալից էր համարել և խոստացել էր մարտի 2-ին կայանալիք նիստին քննարկել փաստաբանի պահվածքը:
Օգտվելով առիթից` դատախազները նույնպես դժգոհություն էին հայտնել և տեղեկացրել «իրենց իրավունքների պաշտպանության չարաշահման» վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին: Ավելի վաղ դատախազներն արդեն փորձել էին պաշտպանությանը զրկել միջնորդություններ ներկայացնելու իրավունքից: Այս ամենով հանդրձ դատախազները դժգոհություն չեն հայտնում, որ դատական նիստերը շաբաթական մեկ անգամ են անցկացվում, ինչն արդեն խոչընդոտում է արդարադատության շուտափույթ իրականացմանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.