Զոհրաբյան․ Իշխանությունների կողմից վարչական ռեսուրսների կիրառման կապակցությամբ կդիմեմ իրավապահներին
Ստացվող հաղորդումների, այդ թվում` ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների, մարդկանց` իշխանության հանրահավաքին բերելու նպատակով վարչական ռեսուրսների բարբարոսական կիրառման բազմաթիվ դեպքերի կապակցությամբ ես կդիմեմ Գլխավոր դատախազություն և Ոստիկանություն: Այս մասին մարտի 2-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա պարզաբանեց, որ ԶԼՄ-ները գրում են մարդկանց կաշառք բաժանելու դեպքերի մասին` հավելելով, որ իրեն անձամբ զանգահարել է Սյունիքի մարզպերատանի աշխատակցուհին և հայտնել, որ իրենց ստիպում են գալ հանրահավքաին և մարդ բերել իրենց հետ, սակայն մայրաքաղաք հասած քաղաքացիները միացել են ընդդիմության հանրահավաքին: «Ես շատ ազդանշաններ եմ ստանում այն մասին, որ մարզերից մարդկանց հանրահավաքի են բերել աշխատանքից հեռացման սպառնալիքով: Հրապարակ են բերել դպրոցների տնօրեններին, պետական գերատեսչությունների, տեղական իշխանությունների և նույնիսկ հոգեբուժարանների աշխատակիցներին: Մարդկանց փաստացի բերման են ենթարկել` շոու և երեկույթ անցկացնելու համար»,- ասաց Զոհրաբյանը:
Պատգամավորը մի դեպք պատմեց, երբ Ստեփանավանում անապահով քաղաքացիներին կոչ են արել կա՛մ փակել նրանց պարտքերը խանութում, կա՛մ միանալ Փաշինյանի հանրահավաքին, որպեսզի հետագայում հնարավոր պարտքով սնունդ վերցնել: «Փաշինյանը, ով իր ողջ կարիերայի ընթացքում բարձրաձայնում էր վարչական ռեսուրսների օգտագործման խնդրի մասին, դիմում է դրան անասելի մասշտաբներով: «Իմ քայլը» դաշինքի խմբակցությունը լքած Սոֆյա Հովսեփյանն ինքն է խոստովանել, որ այժմ համատարած է այն, ինչի դեմ իրենք պայքարում էին»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.