Последние новости

Հայկ ԴԵՄՈՅԱՆ․ ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈՒ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՆՑ ԱՌՆՎԵՑԻՆ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ

Դիվային քրքիջներն առ այն, որ Հանրապետության հրապարակն այսօր կիսով չափ դատարկ էր, ինձ համար համոզիչ փաստարկ չեն այն առումով, որ գործող իշխանությունն այլևս սպառել է նույնիսկ վարչական ռեսուրսի օգտագործումով քաղաքական մոբիլիզացիա իրականացնելու իր ներուժը։

Ներկա իշխանությունների քաղաքական սպառման հիմնական ցուցիչը Հայաստանի Հանրապետության ու Արցախի ներքին ու արտաքին անվտանգության, մոտավոր ապագայում վտանգների կանխարգելման ու երկրի համար իրատեսական պաշտպանական մեխանիզմների մշակման գիտակցության լիակատար բացակայությունն է։

Վարչապետ Ն Փաշինյանի ելույթի առաջին մասը մեղայական էր թույլ տրված սխալների համար։ Հարց իսկ այդ նույն ժողովրդի քվեն ու վստահությունը արդյո՞ք տրվել էին այդ սխալները գործելու համար։ Կարծում եմ, որ ՈՉ։ Այդ սխալները ճակատագրական են դարձել Հայաստանի Հանրապետության ու Արցախի համար։ Դրանք դեռ շարունակելու են ունենալ ճակատագրական ու խիստ վտանգավոր հետևանքներ․․․ Այ սրանց մասին պետք է խոսի ՀՀ վարչապետը, ով իր ելույթում, բնավ չօգտագործեց "Ադրբեջան" և "Թուրքիա" բառերը, ոչ մեկ անգամ․․․ Չորս ամիս առաջ տեղի ունեցած պատերազմն ու դրա հետևանքների վերլուծությունը զանց առնվեցին գիտակցաբար, փոխարենը ամեն ինչ ծածկվեց 2008 թ մարտի 1-ով։

Արդեն ակնհայտ է, որ գործող իշխանությունը սպառված քաղաքական միավոր է, սակայն այս փաստը կրկնակի մարտահրավեր է պարունակում, քանի որ դրան փոխարինող որակյալ ու արժանի քաղաքական այլընտրանքը տակավին ձևավորված չէ․․․

Հայկ ԴԵՄՈՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ОКЕАНОЛОГ, АКАДЕМИК АРТЕМ САРКИСЯН
    2025-06-07 09:13

    Артем Саркисович Саркисян родился в селе Чартар (Мартунинский район НКАО) в 1926 году. С отличием окончил среднюю школу в 1944 г., а потом в 1950 - физико-математический факультет Азербайджанского государственного университета. Далее последовал рывок в научной карьере.

  • Артур ХАЧИКЯН: «ПРОИСХОДИТ БЕСПРЕЦЕДЕНТНАЯ ЭСКАЛАЦИЯ И СПОЛЗАНИЕ К БОЛЬШОЙ ВОЙНЕ»
    2025-06-07 08:44

    «Продолжается опасная эскалация в конфликте вокруг Украины. Мир ждет, каким будет ответ России на нападение на ее стратегические аэропорты, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян. - После своего разговора с Путиным, Трамп заявил, что ответ будет жестким. Снова взорваны железнодорожные пути на территории России. Ведущий эксперт по международным отношениям Джон Миршаймер вчера заявил, что он видит растущую угрозу ядерной войны.

  • МИГРАН АКОПЯН: МИНЫ ПОД ТРЕТЬЕЙ РЕСПУБЛИКОЙ АРМЕНИЯ БЫЛИ ЗАЛОЖЕНЫ СРАЗУ ПОСЛЕ ПРЕКРАЩЕНИЯ ОГНЯ 1994-го
    2025-06-05 18:29

    Однажды будет обнародовано, «дипломаты» каких стран готовили 1 марта, затем эвакуировали с места событий «стрелков» и визжащего из-за убийств на улице Никола, написал на своей странице в ФБ бывший депутат НС, кандидат исторических наук Мигран АКОПЯН. Он уверен, что выяснится также, почему то, что не сработало в 2008 году, получилось в 2018 году… Публикацию полностью приводим ниже.

  • CASHBACK ДЛЯ ВСЕХ ДЕРЖАТЕЛЕЙ MASTERCARD АРДШИНБАНКА
    2025-06-05 16:10

    Со 2 июня по 2 сентября Ардшинбанк проводит акцию «Cashback всем держателям Mastercard» отмечая лето еще одним приятным и полезным сотрудничеством.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ