Սահմանադրագետ․ Ո՞ր դեպքում Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը կմտնի ուժի մեջ
Եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մինչև մարտի 4–ը չդիմի Սահմանադրական դատարան, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի հրամանագրի սահմանադրականությունը վիճարկելու համար, ապա փաստացի խախտելու է Սահմանադրությունը։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը՝ մեկնաբանելով նախագահի կողմից վարչապետի միջնորդության վերաբերյալ հրամանագիրը չստորագրելու որոշումը։
Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահը որոշել է չստորագրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագրի նախագիծը: Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Արամ Վարդևանյանի գնահատմամբ, եթե հանրապետության նախագահը դիմում է ՍԴ՝ վիճարկելով Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի հիմքը, այն է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքը, այդ դեպքում անխուսափելի է, որ հրամանագրի սահմանադրականության հարցը ևս պետք է վիճարկվի ՍԴ–ում։
«Արձանագրվել էր, որ մարտի 1–ից է հաշվվում նախագահի կողմից հրամանագրի առնչությամբ որոշում կայացնելու հարցով եռօրյա ժամկետը։ Այսինքն, եթե մարտի 4–ի դրությամբ հրամանագրի առնչությամբ դիմում չներկայացվի Սահմանադրական դատարան, ապա իրավունքի ուժով հրամանագիրն ուժի մեջ կմտնի»,–մեկնաբանեց սահմանադրագետը։
Ավելի վաղ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր ունեցած տեղեկություններով, Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործել Նիկոլ Փաշինյանի Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։
«Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը չորեքշաբթի կդիմի Սահմանադրական դատարան՝ բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։
Հիշեցնեմ, որ 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար ՀՀ ԱԺ–ն նշված օրենքում կատարեց հետևյալ լրացումը.
«Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ»։
Սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը օրենքի ուժով կմտնի օրինական ուժի մեջ և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ»,–գրել էր նա՝ խնդրելով ՀՀ Նախագահին ՀՀ Սահմանադրական դատարան ուղարկել բացառապես ՀՀ վարչապետի կողմից իրեն ներկայացված՝ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին առաջարկությունը։
«Նշվածից զատ ցանկացած այլ գործողություն կդիտարկվի որպես հարված ՀՀ անվտանգությանն ու ՀՀ Զինված ուժերի մարտունակությանը»,–նկատել էր իրավաբանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.