Գոհար ՄԵԼՈՅԱՆ․ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՈՊՏՈՐԵՆ ԽԱԽՏԵՑ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմանը, որով վերջինս երկրորդ անգամ չէր ստորագրել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին աշխատանքից ազատելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկը և այն ուղակել ՍԴ։ Գրառման մեջ ասվում է․
«Ինչպես և ենթադրելի էր՝ Արմեն Սարգսյանը հերթական անգամ գործարքի գնաց իշխող ուժի հետ:
Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը՝ արձանագրելով, որ Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագրի նախագիծը հակասում է Սահմանադրությանը, թույլ տվեց, որ այն մտնի ուժի մեջ։
Արդյունքում՝ Արմեն Սարգսյանը կոպտորեն խախտեց Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի՝ Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
Արմեն Սարգսյանն և իր ներկայացուցիչները պարբերաբար դժգոհում էին, որ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները բավարար չեն, որպեսզի ինքն իր «լայն գիտելիքները և կապերը» ներդնի Հայաստանում։
Սակայն ամեն անգամ, երբ Արմեն Սարգսյանը պետք է կարևոր նշանակություն ունեցող հարցով իրականացնի իր անկյունաքարային սահմանադրական լիազորությունը՝ հետևի Սահմանադրության պահպանմանը, ականատես ենք լինում մի այնպիսի հանգուցալուծման, որ համոզվում ենք, որ ավելի է լավ է Արմեն Սարգսյանն անգամ թուղթ ստորագրելու լիազորություն չունենա...
Թե չէ սահմանադրական փոփոխություն, կիսանախագահական կառավարման մոդել...»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.