Последние новости

Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԿԱՐՄԻՐ ՇՈՒԿԱՅՈՒՄ. ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԱՌՈՒԾԱԽՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ

Մարտի 2-ի առավոտյան քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում կարճ գրառում էր կատարել. «Հարգելի հայրենակիցներ, աչքներդ Արցախի Կարմիր Շուկա գյուղի վրա պահեք»։ Այն հարցին, թե նոր բա՞ն կա, նա պատասխանել էր, որ թուրքը «առևտրի նոր թեմա է առաջարկել հողատուներին»։ Բառացիորեն մեկ-երկու ժամ անց Mediaport տելեգրամ-ալիքը հայտնեց, որ ադրբեջանցիները պահանջում են Կարմիր Շուկայի շրջանում ճանապարհի համատեղ օգտագործում՝ փոխարենը խոստանալով վերադարձնել 30 գերիների: «Եթե այդ ճանապարհը տան, ապա Մարտունիի հետ կապը կհայտնվի թշնամու վերահսկողության տակ»,- ասված էր հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի ունեցած տեղեկությունների՝ ՀՀ ԱԳՆ-ը դեմ է այդ գաղափարին, սակայն «կողմ» են Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը։ Հաղորդվում էր նաև, որ «տվյալ հարցի շուրջ լուրջ բանակցություններ է վարում Հայաստանի ԱԱԾ տնօրեն Աբազյանը»: Տեղեկությունը փոխանցեցին նաև հայկական մի շարք լրատվական կայքեր, այն լայնորեն տարածվեց սոցցանցերում՝ մեծ արձագանք հարուցելով։

Մենք սպասեցինք մինչև ուշ երեկո, հաշվի առնելով ապատեղեկատվության այն հոսքը, որն այսօր տարածվում է տարբեր հարթակների միջոցով, հատկապես՝ տելեգրամ-ալիքների։ Սակայն որևէ հերքում ո՛չ ՀՀ իշխանություններից, ո՛չ էլ պաշտոնական Ստեփանակերտից չհաջորդեց։ Լռությունը ստիպում է մտածել, որ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, մանավանդ որ դրա համար կանխավ ստեղծվել են բոլոր նախադրյալները։

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ից Բաքուն անհասկանալի պատճառներով արգելել էր որոնողական-փրկարարական աշխատանքներ իրականացնել և դրանք վերսկսվել են միայն մարտի 2-ին: Բացի այդ, փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե ինքը վերադարձրել է հայ բոլոր գերիներին, իսկ մնացածները դիվերսանտներ են, այսինքն, ըստ էության, արձանագրել էր ռազմագերիներին ու պատանդներին վերադարձնելու մերժումը: Հիշեցնենք նաև, որ ՀՀ իշխանությունները կտրականապես հրաժարվում են նշել գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների թիվը, մինչդեռ, ըստ իրավապաշտպանների, այն մոտ է 300-ի։

Բացի այդ, Ադրբեջանը հրաժարվում է նաև կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներն այդ հարցի վերաբերյալ։ Նման վարքագիծը ինչպես միջազգային իրավական նորմերի, այնպես էլ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի կոպիտ խախտում է, ընդ որում միջնորդները, և առաջին հերթին ռուսական կողմը, բազմիցս պնդել են, որ պետք է կիրառվի փոխանակման «բոլորին՝ բոլորի դիմաց» սկզբունքը։ Այսինքն Ադրբեջանի իշխանությունները պարզապես պարտավոր են վերադարձնել բոլոր հայ գերիներին ու պատանդներին՝ առանց որևէ նախապայմանի։

Դրա հետ մեկտեղ, հայտարարությունը, որով հանդես է եկել Ալիևը, վկայում է, որ նրանք հերթական անգամ պատրաստ են սակարկել՝ գերիների փոքր խմբի վերադարձի դիմաց հայկական հողի հերթական պատառները ստանալու նպատակով: Հիմա պարզվում է, որ խոսքը Կարմիր Շուկա գյուղի մոտով անցնող ճանապարհի մասին է, որն ապահովում է Մարտունու շրջանի միակ կապը մնացած Արցախի հետ։

Եթե տելեգրամ-ալիքի հաղորդումը համապատասխանում է իրականությանը, և Փաշինյանն ու Հարությունյանը հերթական անգամ գնան տարածքային զիջումների, ապա կարելի է վստահորեն պնդել, որ ադրբեջանական շրջապատման մեջ հայտնված և Արցախի մյուս շրջաններից կտրված Մարտունին նույնպես ժամանակի ընթացքում կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այն, որ նշյալ հողատու անձինք հասկանում են դա, կասկածից վեր է։ Սակայն նույնքան պարզ է, որ նրանք, առանց վարանելու, կգնան այդ քայլին, ինչպես նախկինում գնացին հայ ժողովրդի դեմ ուղղված ծանրագույն հանցագործությունների։

Ստեղծված ներքին իրավիճակում Փաշինյանին սաստիկ անհրաժեշտ է վերադարձնել գոնե մի քանի գերիների, որպեսզի մատուցի դա իբրև սեփական մեծ հաղթանակ՝ բացառապես ինքնագովազդի և իշխանությունը երկարաձգելու նպատակով։ Թե ինչ գին կվճարվի դրա դիմաց, դժվար թե հուզում է նրա կողմնակիցների մեծամասնությանը, և հազիվ թե այդ մասին հրապարակավ ասվի իշխանությունների կողմից։ Սակայն նրա հանցակից Ալիևը համառորեն չի ցանկանում «հոր խերի» օգնել իր յուզգյարին և փորձում է հնարավորինս մեծ օգուտ քաղել իր համար. չէ՞ որ պարզ է, որ ճանապարհի «համատեղ օգտագործումը» շատ շուտով կփոխարկվի դրա անցման Ադրբեջանի վերահսկողության տակ՝ վերոնշյալ հետևանքներով։

Այդպիսով կկնքվի ևս մեկ ցինիկ գործարք Հայաստանի իշխանությունների և թուրքերի միջև, ինչը թույլ կտա գերիների մի շատ փոքր մասին վերադարձնել հայրենիք, սակայն տարածքային նոր վտանգավոր կորուստներով կսպառնա ծվատված ու պատառոտված Արցախին։

Այս գործարքը, եթե այն տեղի ունենա, ևս մեկ հանցավոր բիծ կդնի Փաշինյան-Հարությունյան տանդեմի առանց այդ էլ ապազգային գործունեության վրա։ Պատերազմից հետո տեղի ունեցող ամենի լույսի ներքո անհնար է չհամաձայնել նրանց հետ, ովքեր պնդում են, որ Փաշինյանը հանձնել է տարածքները այնտեղ գտնվող հայ զինծառայողների հետ միասին։ Ստացվում է, որ սկզբում «գերագույն գլխավոր հրամանատարն» այդ մարդկանց ուղարկեց անկասելի մահվան։ Հետո նույն ինքը, իրավունք չունենալով ստորագրել Արցախի վերաբերյալ որևէ համաձայնագիր, այնուամենայնիվ արեց դա և հանձնեց հողերը՝ այնտեղ ուղարկած մարտիկների հետ միասին։ Արդյունքում այդ տղաները հենց նրա մեղքով հայտնվեցին թուրքական գերության դժոխքում։

Արդեն պատերազմից հետո Ալիևն ու Փաշինյանը առավելապես հայկական կողմի համար չափազանց հիվանդագին այդ հարցը վերածեցին կեղտոտ առուծախի առարկայի։ Իրեն վարչապետ համարող սուբյեկտը սկզբի համար առանց որևէ նախապայմանի Ալիևին հապճեպ վերադարձրեց երկու իսկական դիվերսանտ-մարդասպաններին։ Հետ ստանալով իր բաղձալի հանցագործներին՝ Ալիևը սկսեց պայմաններ թելադրել գերիների հարցում, խախտելով, կրկնենք, և՛ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, և՛ իր միջազգային պարտավորությունները։ Փաշինյանը, որն իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի, համաձայնում է այդ պայմաններին, թուրքերին նվիրելով նորանոր հայկական տարածքներ, ինչպես գաղտնի բանավոր պայմանավորվածությունների արդյունքում, այնպես էլ, ըստ երևույթին՝ առանց դրանց։

Կրկնում եմ, այդ տեղեկություններն առայժմ ոչ մի կերպ հաստատված չեն, բայց ոչ մեկի կողմից հերքված էլ չեն։ Եվ մենք միայն ուրախ կլինենք սխալվել։ Բայց եթե ամեն ինչ հաստատվի, ապա պարզ կդառնա, որ բանն այսքանով չի ավարտվելու, եթե հաշվի առնենք Ադրբեջանում գտնվող գերիների թիվը և Նիկոլի շուրջ սեղմվող օղակը։ Այդ դեպքում չնչին իսկ կասկած չի մնա, որ մշակվել և իրագործվում է ինչպես Բաքվին, այնպես էլ Երևանի գործող իշխանություններին ձեռնտու դիվական ծրագիր։ Ընդ որում՝ մշակված և համաձայնեցված դեռևս պատերազմի ընթացքում։ Քանզի հակառակ դեպքում Փաշինյանը, դավաճանական համաձայնագրի տակ իր ստորագրությունը դնելուց առաջ, պայման կդներ չհանձնել տարածքները առանց այնտեղ գտնվող բոլոր զինծառայողների դուրսբերման, ինչպես նաև՝ սահմանել գերիների վերադարձի հստակ ժամկետ։

Նշված ամենից, ինչպես հայտնի է, ոչինչ չարվեց.տարածքները հանձնվեցին մարդկանց հետ միասին, և այդ ծանրագույն մեղքի կրողը իսկապես կապիտուլյանտն է։ Իսկ այսօր այդ մեղքը է՛լ ավելի է ծանրանում նրանով, որ նա համաձայնում է ցինիկ առուծախով զբաղվել թուրքերի հետ, ինչի պարագայում կշեռքի մի նժարին Փաշինյանի կողմից դավաճանված ՀՀ քաղաքացիների կյանքն ու ճակատագիրն է, մյուսին՝ նրա ձեռքից փախչող անձնական բարեկեցությունն ու դավաճանական իշխանությունը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • СОР29 НАЧАЛСЯ И ЗАВЕРШИЛСЯ ТОРГОМ НА КРОВИ: ПОЧЕМУ МИРЗОЯН НЕ ПОЕХАЛ В БАКУ?
      2024-11-22 09:14

      22 ноября в Баку заканчивается климатический саммит ООН, который, вне всяких сомнений, войдет в историю как самый скандальный за весь период проведения данного мероприятия – с 1995 года. Уже не говоря о полном провале попыток бакинского режима «забрендировать» конференцию как «СОР мира». Власти Армении так и не приняли в нем участия, хотя многие эксперты прогнозировали, что это случится в обмен на возвращение Азербайджаном хотя бы нескольких армянских пленных и заложников. Собственно, и сами представители пашиняновского правительства не скрывали своих отчаянных надежд на то, что до начала конференции будет подписан «мирный договор» и возвращена часть пленных.

    • ГЕНСЕК ООН ОПРАВДАЛ ПРЕСТУПЛЕНИЯ АЗЕРБАЙДЖАНА, ОСУЖДЕННЫЕ МЕЖДУНАРОДНЫМ СУДОМ ООН
      2024-11-18 09:16

      На днях британская ВВС опубликовала письмо известных экспертов, выразивших озабоченность проведением СОР29 в Баку. Адресовано оно Саймону Стилу — Исполнительному секретарю Рамочной конвенции ООН об изменении климата (UNFCCC), Генеральному секретарю ООН Антониу Гутерришу, а также всем государствам-сторонам указанной конвенции. Подписано письмо бывшим генсеком ООН Пан Ги Муном, бывшей главой ООН по климату Кристианой Фигерас, бывшим Верховным комиссаром ООН по правам человека, экс-президентом Ирландии Мэри Робинсон, и еще свыше 20-и столь же известными деятелями.

    • ПОСОЛЬСТВО США В КУРСЕ ВИЗОВЫХ МАХИНАЦИЙ СОТРУДНИКОВ МИД РА ВО ГЛАВЕ С ЗАММИНИСТРА?
      2024-11-14 09:25

      Уже сложно подсчитать, какой это по счету громкий скандал в рядах действующих властей – ярых «борцов с коррупцией», неустанно разоблачающих бывших коррупционеров и возвращающих незаконно нажитые деньги в госказну. Наказание переступивших закон деятелей – дело, что и говорить, полезное для страны. Но когда при этом в скандалах регулярно оказываются замешаны нынешние высокие чиновники без каких-либо правовых и иных для себя последствий, - это уже означает совершенно другое. Это означает: "бывшим" было нельзя, а нам – все можно, и все сойдет с рук.

    • ОТКАЗ ОТ ИСКОВ РАВНОЦЕНЕН СОВМЕСТНОЙ ОТВЕТСТВЕННОСТИ АЛИЕВА И ПАШИНЯНА ЗА ПРЕСТУПЛЕНИЯ ПРОТИВ АРМЯН
      2024-11-11 10:29

      Вчера стало окончательно ясно, что «мирный договор» между властями РА и Азербайджаном не будет подписан до начала и в ходе стартующего сегодня СОР29. Несмотря на отчаянные усилия и полную готовность Пашиняна и его  своры соглашаться на все без исключения требования турок, в разговоре с канцлером Германии бакинский диктатор заявил, что работа над соглашением будет продолжена после конференции ООН. Кстати, до сих пор официально не объявлено, поедет ли в Баку кто-либо из представителей николовского режима.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ