ԱԱԾ-ի կողմից ինքնին հաստատվում է, որ Արամ Լ. Սարգսյանը չի կարող լինել «Գագիկ Սողոմոնյան».փաստաբան
ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման կողմից ինքնին հաստատվում է պաշտպանյալիս այլուրեքությունը, քանի որ վերջինս եթե նույնիսկ համապատասխան IP հասցեով մուտք է գործել համացանց, դա եղել է Գագիկ Սողոմոնյանի կողմից գրառումը կատարելուց առնվազն 6 րոպե անց, որպիսի հանգամանքն ինքնին հավաստում է, որ իմ պաշտպանյալը չի կարող լինել «Գագիկ Սողոմոնյան»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արամ Սարգսյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։
«ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. փետրվարի 19-ին՝ ժամը 20:40-ից 20:42-ի սահմաններում «Gagik Soghomonyan» ֆեյսբուքյան էջում կատարվել է գրառում:
Միևնույն ժամանակ նշվել է, որ նույն օրը՝ 2021թ. փետրվարի 19-ին՝ ժամը 20:48-ին Հայաստանից 178.17.168.170 IP համացանցային հասցեին միացել է իմ պաշտպանյալ, երեք անչափահաս երեխաների հայր Արամ Սարգսյանի բնակարանում տեղադրված UCOM սարքը։
Զգացի՞ք զավեշտը՝
ըստ էության քրեական գործով քննարկվող ֆեյսբուքյան օգտատերն իր գրառումը կատարել է մինչև 20:42-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, այնինչ պաշտպանյալս հիշյալ հասցեին միացել է միայն 20:48-ից հետո:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համացանցային կարգավորման ենթակա ժամի ամրագրումը բարդ, բազմաշերտ պաշտպանվող երևույթ է և ենթակա չէ կառավարման թե ՀՀ ԱԱ ծառայության, թե վարչապետի և թե առավել ևս «Գագիկ Սողոմոնյան» օգտատիրոջ կողմից՝ պետք է փաստել, որ ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման կողմից ինքնին հաստատվում է պաշտպանյալիս այլուրեքությունը, քանի որ վերջինս եթե նույնիսկ համապատասխան IP հասցեով մուտք է գործել համացանց, դա եղել է Գագիկ Սողոմոնյանի կողմից գրառումը կատարելուց առնվազն 6 րոպե անց, որպիսի հանգամանքն ինքնին հավաստում է, որ իմ պաշտպանյալը չի կարող լինել «Գագիկ Սողոմոնյան»»,- գրել է նա, տեղեկացնում է Փաստինֆո-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.