Իրանագետ․ ՏՀԿ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ ԲԱՔՎԻ ԲՌՆԱՊԵՏՆ ԱՌՆՎԱԶՆ ԵՐԵՔ ԱՆՊԱՏԿԱՌ ՍՈՒՏ Է ԱՍԵԼ
Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին Բաքվի բռնապետն առնվազն երեք անպատկառ սուտ է ասել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նախ՝ պնդումն առ այն, թե «Ադրբեջանի հաղթանակով» Արցախյան հակամարտությանն իբր վերջ է դրվել, որևէ աղերս չունի իրականության հետ։ Ընդ որում, վերջ չի դրվել նույնիսկ պատերազմին, որովհետև ստորագրվել է միայն հրադադարի մասին հայտարարություն։
Երկրորդ խաբեությունը վերաբերում է նրան, որ իբր Ադրբեջանը, Թուրքիան և Իրանն ի ցույց են դնում միասնական դիրքորոշումներ տարածաշրջանային տրանսպորտային ուղիների առնչությամբ։ Ակնհայտ է, որ Իրանին այդ ամբողջ գործընթացում ձեռնտու է միայն Նախիջևանյան միջանցքի բացումը, իսկ Հայաստանի տարածքով Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա ցամաքային կապի ստեղծումը, մեղմ ասած, չի բխում իրանական շահերից։
Երրորդ լկտի սուտը Ադրբեջանի իբր «պատմական տարածք» Զանգեզուրի մասին էր։ Նախ՝ Զանգեզուր անունով երկրամաս գոյություն չունի, այլ կա Սյունիք հնավանդ անվամբ Հայաստանի մարզ, որի տարածքն իր հազարամյակաների պատմության ընթացքում մեկ օր անգամ Ադրբեջանի մաս չի եղել։ Եվ հետո՝ Զանգեզուր անվանումը բնիկ հայկական Ձագեձոր տեղանվան՝ պարսկերենում լեզվական աղճատման հետևանք է և նույնիսկ թյուրքական ծագում չունի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).