Последние новости

Արցախի ՊԲ 124 սպաներ հայտարարություն են տարածել` աջակցելով Օնիկ Գասպարյանին

Արցախի պաշտպանության բանակի 124 սպաները հայտարարություն են տարածել ի աջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի։ Տեղեկությունը հայտնում է aravot.am–ը։

«Մենք՝ արցախյան երկրորդ պատերազմի ներքոստորագրյալ մասնակից զինծառայողներս, քաղաքական հարցերում պահպանելով չեզոքություն, ելնելով ստեղծված ոչ կայուն իրավիճակից, խնդրում և միջնորդում ենք, որպեսզի գեներալ-գնդապետ Օ. Գասպարյանը շարունակի հայրենանվեր ծառայություն մատուցել հայրենիքին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում»,– նշված է հայտարարության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ