Արա Զոհրաբյան․ Նախագահն ընտրել է անգործության ճանապարհը
Մի շարք քաղաքացիներ և փաստաբաններ, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ, նախագահական նստավայրի դիմաց ակցիա են իրականացնում։
Նրանք պահանջում են, որ Արմեն Սարգսյանը դիմի ՍԴ՝ ԶՈւ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ առաջարկը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով։
«Պահանջի ներկայացում ենք նախաձեռնել ՀՀ նախագահին։ Հասկանալի է, որ նախագահը հայտարարել է, թե չի ստորագրելու ԳՇ պետին աշխատանքից ազատելու հրամանագիրը։ Բայց նախագահի կեցվածքից պարզ է դառնում, որ նա չի էլ շտապում դիմել ՍԴ։ Ստացվում է, որ նախագահն ընտրել է անգործության ճանապարհը, որի իրավունքը չունի, և այս պայմաններում նա փոխանակ երկու լուրջ սահմանադրական մարմինների միջև վեճը տեղափոխի դատական հարթակ, հրաժարվում է այդ գործիքից և բոլորիս թողնում է բախտի քմահաճույքին», - լրագրողների հետ զրույցում ասաց Արա Զոհրաբյանը։
Ակցիայի մասնակիցները գրավոր պահանջ են ներկայացնում ՀՀ նախագահին՝ խնդրելով այսօր դիմել Սահմանադրական դատարան՝ ԶՈՒ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով։
«Եթե ՀՀ նախագահն այսօր չդիմեց ՍԴ, մենք՝ նախաձեռնողներս, անպայման փորձելու ենք բացահայտել նախագահի վախերը՝ ինչից ելնելով է նա վախենում վարչապետից, ինչն է խնդիրը, որ նախագահը փոխեց իր կեցվածքը, արդյոք իրենից կրկին քաղաքացիության մասին փաստաթուղթ ուզեցին», - ասաց Զոհրաբյանը։
Նա նշեց, թե հարցի լուծման երկու տարբերակ կա. կա՛մ վարչապետը հրաժարվում է իր առաջարկից, կա՛մ նախագահը դիմում է Սահմանադրական դատարան։
«Այս երկու ճանապարհներից որևէ մեկը չընտրվելու դեպքում հայտնվում ենք ճգնաժամային իրավիճակում», - ասաց Փաստաբանների պալատի նախագահը։
Եթե, այնուամենայնիվ, նախագահն անգործություն ցուցաբերի և չկատարի իր պարտականությունները, Զոհրաբյանի խոսքով, դա հիմք կարող է լինել նրա պաշտոնանկության գործընթացը սկսելու համար, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).