Մինչև մարտի 19-ը Արտակ Դավթյանը չի կարող համարվել իրավունքի ուժով ԳՇ պետի պաշտոնում նշանակված
Մինչև մարտի 19-ը Արտակ Դավթյանը չի կարող համարվել իրավունքի ուժով Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակված։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը, տեղեկացնում է News.am-ը։
Նա, մասնավորապես, նշել է․
«Հաշվի առնելով իշխող ուժի շտապողականությունը Արտակ Դավթյանին րոպե առաջ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակելու հարցում՝ անհրաժեշտ եմ համարում հիշեցնել, որ Օնիկ Գասպարյանին «պաշտոնից ազատելուց» նրանք ղեկավարվեցին «5+3» բանաձևով (ինչքան էլ դրա հետ համաձայն լինեմ կամ չլինեմ), ուստի՝ իրենց «խրախճանքը» պետք է առնվազն մինչև մարտի 20-ը հետաձգեն։
Ինչ է ենթադրում «5+3» բանաձևը.
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
Հանրապետության նախագահն այսօր՝ մարտի 11-ին, առարկություններով վերադարձրեց Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը։
Նույն օրը ստացվեցին վարչապետի հիմնավորումերը նախագահի առարկությունների վերաբերյալ:
Այնուհետև՝ Հանրապետության նախագահը հայտարարեց, որ չի ստորագրելու հրամանագրի նախագիծը և չի դիմելու Սահմանադրական դատարան։
Հետևաբար՝ «5+3» բանաձևով նախատեսված ժամկետն ավարտվում է մարտի 20-ին և մինչ մարտի 19-ը Արտակ Դավթյանը չի կարող համարվել իրավունքի ուժով գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակված»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.