Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ Ո՞ՐՆ Է ԱՅՍ ԴԱՎԱԴԻՐ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ
Երեկ ադրբեջանական մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Ադրբեջանը դեռևս ամսվա սկզբին պաշտոնական նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և բողոքել, թե իբր հայկական կողմը խախտում է միջազգային իրավունքն ու նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ ՀՀ ԶՈՒ զինծառայողներին տեղակայելով «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներում»։ Ադրբեջանը նաև դժգոհել է, որ հայկական կողմը չի տրամադրում ականապատման քարտեզները։
Պատկերացնո՞ւմ եք՝ որքան մեծ է սրանց ցինիզմն ու անպատժելիության զգացումը։
Փոխանակ հայկական կողմը դիմի ՄԱԿ-ին ու այլ կառույցներին՝ բարձրաձայնելով այս ընթացքում Ադրբեջանի թույլ տված բազմաթիվ խախտումները, այդ թվում հրաժարումը կատարել գերիների վերադարձի պարտավորությունը, դեռ մի բան էլ իրենք են բողոքում։
Բայրամովի այս նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ։
Իսկ ինչո՞վ է զբաղված հայկական կողմը։
Ինչո՞ւ ունենալով ավելի ծանրակշիռ հիմքեր և լուրջ փաստարկներ՝ մենք պաշտոնապես չենք դիմում ՄԱԿ, չենք ներկայացնում Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, սադրիչ զորավարժություններն ու հայտարարությունները, գերիների պատանդառությունը, Հայաստանի Հանրապետության նկատմամբ ապօրինի հավակնություններն ու ոտնձգությունները։
Ո՞րն է այս դավադիր անգործության պատճառը։
Մյուս կողմից մեր իշխանությունները հղում են տալիս պաշտոնական Մոսկվայի հայտարարություններին, թե իբր տարածաշրջանում ամեն ինչ նորմալ է։
Գուցե Մոսկվայի՞ց եք վախենում։
Ինչո՞ւ չեք կարողանում ձեր բողոքը Մոսկվային ճիշտ ներկայացնել։
Չքվեք ձեր պաշտոններից, թող գան մարդիկ, ում Մոսկվան վստահում է և հարգում ու ովքեր լավ են պատկերացնում հայկական շահը և այն առաջ մղելու ճանապարհները։
Ինչպե՞ս է ստացվում, որ դուք Մոսկվայից եք վախենում, իսկ Ադրբեջանը ոչ միայն չի վախենում, այլ մի հատ էլ Նյու Յորքում մեր դեմ բողոք է ներկայացնում։
Թե՞ ձեր՝ աթոռին սոսնձվելու գինը էլի մենք պիտի վճարենք, ինչպես շարունակաբար վճարում ենք վերջին 3 տարիների ընթացքում։
Մյուս հարցը, որի մասին պետք է բարձրաձայնեմ, վերաբերում է տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման մասով եռակողմ միջկառավարական նախագծին։
Ո՞ւր է այդ նախագիծը, ինչո՞ւ ոչինչ չի հրապարակվում։
Այս ուղղությամբ աշխատանքները ավարտվել են մարտի մեկին, սակայն արդեն մարտի կեսն է և ոչինչ չի հրապարակվում, ոչ մի դետալ չի բարձրաձայնվում։
Ի՞նչ ուղղությամբ են ընթանում կոմունիկացիաների ապաշրջափակման աշխատանքները, Հայստանի շահերը որտե՞ղ են ներառված, ինչպե՞ս են արտահայտվում։
Իսկ կարո՞ղ է մի օր էլ արթնանանք ու պարզենք, որ «Նախիջևանի միջանցքը» թուրք-ադրբեջանական սցենարով կյանքի եք կոչել։
Մի հարց էլ․ օրերս կապիտուլյանտն ու Ալիևը հեռախոսազրույցներ են ունեցել Պուտինի հետ․ ինչո՞ւ պաշտոնական հաղորդագրության մեջ ոչ մի խոսք չկա գերիների վերադարձի մասին, ընդդիմությո՞ւնն է խանգարում, որ այդ հարցը լուծվի։
Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 09:13
Артем Саркисович Саркисян родился в селе Чартар (Мартунинский район НКАО) в 1926 году. С отличием окончил среднюю школу в 1944 г., а потом в 1950 - физико-математический факультет Азербайджанского государственного университета. Далее последовал рывок в научной карьере.
-
2025-06-07 08:44
«Продолжается опасная эскалация в конфликте вокруг Украины. Мир ждет, каким будет ответ России на нападение на ее стратегические аэропорты, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян. - После своего разговора с Путиным, Трамп заявил, что ответ будет жестким. Снова взорваны железнодорожные пути на территории России. Ведущий эксперт по международным отношениям Джон Миршаймер вчера заявил, что он видит растущую угрозу ядерной войны.
-
2025-06-05 18:29
Однажды будет обнародовано, «дипломаты» каких стран готовили 1 марта, затем эвакуировали с места событий «стрелков» и визжащего из-за убийств на улице Никола, написал на своей странице в ФБ бывший депутат НС, кандидат исторических наук Мигран АКОПЯН. Он уверен, что выяснится также, почему то, что не сработало в 2008 году, получилось в 2018 году… Публикацию полностью приводим ниже.
-
2025-06-05 16:10
Со 2 июня по 2 сентября Ардшинбанк проводит акцию «Cashback всем держателям Mastercard» отмечая лето еще одним приятным и полезным сотрудничеством.