Կապանի հենակետի պատասխանատուին գիշերվա կեսին կանչել են Ռազմական ոստիկանություն
Կապանի դիրքերից տարածված աղմկահարույց տեսանյութի հետ կապված Ռազմական ոստիկանություն են կանչել հենակետի պատասխանատուին` կամավորական Արտակ Հարությունյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, տեղեկացնում է News.am-ը:
«Կապանի մեր նոր դիրքերից մեկի հետ կապված խնդիրները բարձրաձայնող այսօրվա տեսանյութը շատերն են դիտել։ Տեղեկացնեմ, որ հենակետի պատասխանատուին՝ կամավորական Արտակ Հարությունյանին, գիշերվա կեսին կանչել են Ռազմական ոստիկանություն։ Հիմա միասին գնում ենք։
Անհասկանալի է՝ ինչու են կանչել, մանավանդ որ, մեր տեղեկություններով, բարձրաձայնման արդյունքում, տեղական ինքնակառավարման մարմինների ջանքերով խնդիրներն արդեն իսկ մասամբ լուծվել են»,- գրել է նա։
Նշենք, որ համացանցում տարածվեց և բուռն քննադատությունների առիթ դարձավ մի տեսանյութ, որում Սյունիքի մարզի դիրքերից մեկում զինծառայողը բողոքում էր դիրքի պայմաններից:
ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ հայտնել էր, որ Գորիսի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանի հանձնարարությամբ հրապարակված այդ տեսանյութի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում քրեադատավարական կարգով նախապատրաստվում են նյութեր՝ ծառայության պայմանների, կազմակերպման հանգամանքների ստուգման, դրանցում առերևույթ հանցավոր մոտեցման առկայությունը պարզելու և ըստ այդմ՝ ընթացքը լուծելու նպատակով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 13:57
На данный момент нет никаких обсуждений и инициатив вокруг вопроса введения церкви в налоговое поле. Об этом заявил в беседе с журналистами 9 июня глава Комитета государственных доходов Армении Эдуард Акопян.
-
2025-06-09 13:55
Депутат от фракции «Армения» Артур Хачатрян не исключает провокации и подлых выходок властей Армении в отношении Армянской Апостольской Церкви. Об этом Хачатрян заявил в беседе с журналистами 9 июня, отвечая на вопрос о нападках премьер-министра Никола Пашиняна на Католикоса всех армян Гарегина Второго.
-
2025-06-09 13:53
Полиция задержала по меньшей мере 56 человек в Лос-Анджелесе за прошедшие выходные в ходе беспорядков, которые происходят на фоне протестов против высылки нелегальных иммигрантов. Об этом правоохранители сообщили на пресс-конференции.
-
2025-06-09 13:51
Иранская сторона рассчитывает, что Соединенные Штаты серьёзно подойдут к рассмотрению ответных предложений по ядерной теме. Об этом заявил официальный представитель МИД Ирана Исмаил Багаи.