Լաքոտ. Ֆրանսիան ցավում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռ հետազոտություն չի անցկացրել Ղարաբաղում
Ֆրանսիան ափսոսում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռ հետազոտություններ չի անցկացրել Ղարաբաղում: Այս մասին մարտի 17-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը:
Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն բազմիցս դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներ մուտք գործելու իրավունք ստանալու համար: Առայժմ՝ ապարդյուն:
Ինչպես շեշտեց ֆրանսիացի դիվանագետը, Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանումն ապահովելու հարցը մտահոգություն առաջացնող գլխավոր խնդիրներից էր՝ ինչպես ռազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ դրանից հետո: Այս համատեքստում Լաքոտը տեղեկացրեց, որ զինադադարի հաստատումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպում է ունեցել ՝ մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցերի քննարկման համար: Դեսպանն ընդգծեց, որ Ֆրանսիան կողմ է, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները հնարավորինս սեղմ ժամկետներում մուտք գործեն տարածաշրջան: «Մենք շատ ենք ցավում, որ համապատասխան հետազոտություններ դեռ չեն իրականացվում»,- ասաց դեսպանը:
Դիվանագետի խոսքով՝ վերջերս Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Մշակութային ժառանգության ազգային կենտրոնի տնօրեն Չարլզ Պերսոննազը՝ հայկական մշակութային ժառանգության համակարգված շտեմարան ստեղծելու գործում օգնելու, ինչպես նաև հայկական պրոֆիլային կառույցների հետ մասնագիտական գիտելիքներով կիսվելու համար: Նա այցելել էր Էջմիածին, Մատենադարանի ինստիտուտ, Ազգային թանգարան և ծանոթացել մշակութային ժառանգության ցուցանմուշներին, որոնք դուրս էին բերվել Լեռնային Ղարաբաղից պատերազմից հետո:
Վերջում Ջոնաթան Լաքոտը շեշտեց, որ մշակութային ժառանգության հարցը կլինի հայ-ֆրանսիական համագործակցության ուշադրության կենտրոնում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).