Լրագրողական կազմակերպությունները պահանջում են «դատապարտել հայհոյախոսությունը ՄԻՊ-ի հասցեին»
Լրագրողական կազմակերպությունները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից պահանջում են «հրապարակայնորեն դատապարտել հայհոյախոսությունը ՄԻՊ-ի հասցեին, ներողություն խնդրել Արման Թաթոյանից»:
«Մարտի 19-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հայհոյանք է ուղղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հասցեին։ Դրա պատճառը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի՝ լրագրող Փայլակ Ֆահրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու առնչությամբ ՄԻՊ-ի դատապարտող հայտարարությունն էր։ Քաղաքական գործչի հայհոյանքին հավանություն են տվել իշխանության որոշ ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։ Նմանատիպ այլ գրառումներ են տարածվել, որոնց հեղինակները, պաշտպանության տակ առնելով Հակոբ Արշակյանին, միաժամանակ վիրավորական, անհարգալից վերաբերմունք են դրսևորել ՄԻՊ-ի նկատմամբ՝ փաստորեն, իր պաշտոնեական պարտականությունները հետևողականորեն իրականացնելու համար», - ասված է տարածած հայտարարությունում։
Լրագրողական կազմակերպությունները իրենց վրդովմունքն են հայտնում այդ «խիստ անպարկեշտ արարքների» կապակցությամբ և դատապարտում տեղի ունեցածը։
Լրագրողական կազմակերպությունները կարևորում են, որ հատկապես քաղաքական գործիչների և նրանց համակիրների պահվածքն արժանանա հանրային պարսավանքի, ավելին՝ մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ։
«Թերևս իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների այսպիսի վերաբերմունքով է պայմանավորված վերջին շրջանում ՄԻՊ-ի լայնածավալ աշխատանքի թերագնահատումը, դրան քաղաքական ենթատեքստ հաղորդելը։ Էլ ավելի մտահոգիչ է Կառավարության կողմից ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորմանը վերաբերող առաջարկությունը, որը կարող է բացասաբար ազդել այդ կառույցի անկախության երաշխիքների վրա։ Կարծում ենք, որ հետպատերազմյան շրջանում, երբ մարդու իրավունքների պաշտպանվածության առումով Հայաստանում բազմաթիվ նոր սպառնալիքներ են ի հայտ եկել, ՄԻՊ ինստիտուտի դերը շեշտակի բարձրացել է, իսկ աշխատանքի ծավալը՝ մեծացել, այդպիսի վերաբերմունքն անընդունելի է», - ասված է հաղորդագրությունում։
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից՝ «հրապարակայնորեն դատապարտել հայհոյախոսությունը ՄԻՊ-ի հասցեին, ներողություն խնդրել Արման Թաթոյանից, պատասխանատվության ենթարկել մեղավորներին և երաշխիքներ տալ ապագայում նման վարքագծի բացառման համար»։
«ԱԺ ղեկավարությունից՝ խնդիրը քննարկելու նպատակով ձևավորել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով և պաշտոնապես հրապարակել ընդունված եզրակացությունը։ Իշխող քաղաքական ուժից՝ վերանայել ՄԻՊ-ի աշխատանքի ոչ օբյեկտիվ գնահատականները և բացառել գրասենյակի ֆինանսավորման եղանակների այնպիսի փոփոխություն, որը կնվազեցնի դրա անկախությունը և արդյունավետությունը», - հայտարարությունում իրենց պահանջն են ներկայացրել լրագրողական կազմակերպությունները, տեղեկացնում է Azatutyun.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-12 14:00
Состоялась встреча глав МИД Армении и Азербайджана – Арарата Мирзояна и Джейхуна Байрамова – в Анталье (Турция). Об этом сообщает пресс-служба МИД Армении.
-
2025-04-12 13:56
Минобороны Армении опровергло утверждение Баку об обстреле азербайджанских позиций.
-
2025-04-12 13:54
Комитет по защите прав народа Арцаха планирует 14 апреля провести акции протеста перед зданиями Министерства иностранных дел и Генпрокуратуры Армении.
-
2025-04-12 13:51
36 американских конгрессменов призвали госсекретаря США Марко Рубио ввести санкции в соответствии с «Глобальным актом Магнитского» в отношении азербайджанских чиновников, ответственных за грубые нарушения прав человека в отношении армян, включая незаконное содержание под стражей, пытки и фиктивные судебные процессы над военнопленными и бывшим военно-политическим руководством Арцаха. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Центрального офиса «Ай Дата» Бюро АРФ Дашнакцутюн.