Ծեծկռտուք Վրաստանի ու Ռուսաստանի սահմանին. բեռնատարի սպանված վարորդը հայ է
Վրաց-ռուսական սահմանին բեռնատար մեքենաների վարորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել: Տեղեկությունը հայտնում է «360» հեռուստաալիքը։
Նախնական տեղեկություններով՝ բախումն առաջացել է չեզոք գոտում՝ ռազմավարական ճանապարհի սահմանային անցակետի մոտ։ Հաղորդվում է, որ վիճող կողմերը Ռուսաստանից կամ Վրաստանից չեն։
Հեռուստաալիքը հայտնում է, որ վրացի քննիչները դեպքի վայր են մեկնել: Վրաստանի ՆԳՆ-ն դեռ մեկնաբանություններ չի արել։
Ընդգծվում է, որ սահմանային անցակետն առայժմ փակ է ձնահոսքի վտանգի պատճառով: Դա էլ հանգեցրել է այնտեղ մի քանի հարյուր բեռնատարների կուտակմանը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ծեծկռտուքի արդյունքում բեռնատարների վարորդներից մեկը` ենթադրաբար թուրքական ծագում ունեցող, սպանել է հայ վարորդին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.