«Военное обозрение»․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԵՎ ԼՂ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ
Ադրբեջանի հետ պատերազմում պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանն արագորեն կորցրել է ժողովրդականությունը: Այս մասին գրում է «Военное обозрение» կայքը` նշելով, որ նրա վարկանիշը գործնականում անկում է ապրել:
«Փաշինյանը դարձել է ամենից շատ քննադատվող քաղաքական գործիչը հայկական աշխարհում. Փաշինյանին նախատում և անիծում են ամենուր` սկսած Լեռնային Ղարաբաղից ու Հայաստանից և վերջացրած աշխարհով մեկ տարածված սփյուռքով: Փաշինյանին չեն ներում պարտությունը պատերազմում և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքի զգալի մասի զավթումը»,- ասվում է հոդվածում:
Աղբյուրը նկատում է, որ Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ հրաժարական կտա 2021 թվականի ապրիլին, որպեսզի թույլ տա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: «Սակայն ամեն ինչ այնպես է թվում, որ Նիկոլ Փաշինյանը դեռ չի ցանկանում բաց թողնել իշխանությունը: Եվ նրան կարելի է հասկանալ. նա քրեական հետապնդման մտավախություն ունի, ինչը գրեթե անխուսափելի է լինելու»,- գրում է հոդվածագիրը:
«Ի դեպ, խոսքն այժմ Փաշինյանի ճակատագրի մասին չէ, որն, իրականում, քչերին է հետաքրքիր, այլ առավել գլոբալ խնդրի` ի՞ նչ է սպասվում Լեռնային Ղարաբաղին, եթե Փաշինյանը հեռանա պաշտոնից այս գարնանը: Գաղտնիք չէ, որ ԼՂՀ-ում Փաշինյանին, մեղմ ասած, չեն սիրում, այդ թվում և նրա համար, որ պատշաճ օգնություն չի հատկացրել Ղարաբաղին Ադրբեջանի հետ առճակատման պահին:
Փաշինյանի հրաժարականով որոշակի շրջանակներ Լեռնային Ղարաբաղում կարող են նաև ռևանշ իրականացնել, սակայն միայն Հայաստանի համակողմանի ներգրավվածության պայմանով` փորձելով վերադարձնել կորսված տարածքները: Սակայն եթե նույնիսկ Փաշինյանը հրաժարական տա, և Երևանի իշխանություններն անցնեն առավել վճռական և ռազմատենչ քաղաքականանության, քիչ հավանական է, որ ԼՂՀ-ն և Հայաստանն առաջինը կսկսեն նոր հակամարտությունը»,-գրում է աղբյուրը՝ նկատելով, որ ներկայում կողմերի ուժերը չափազանց անհավասար են:
Военное Обозрение-ն նաև կարևոր գործոն է համարում այն, որ նոր պատերազմին կտրականապես դեմ է տրամադրված Մոսկվան, իսկ ռուս խաղաղապահները, որոնք տեղակայված են Ղարաբաղում, Կրեմլի մտադրությունների լրջության լավագույն հաստատումն են: Իհարկե, ռուս խաղաղապահների ներկայության մանդատը պետք է պարբերաբար երկարաձգել, սակայն այստեղ ևս շատ ավելին կախված կլինի Մոսկվայի և Բաքվի հարաբերություններից»,- վերլուծում է հոդվածագիրը:
Հեղինակը նշում է, որ Ղարաբաղում ներկա պահին տիրող իրավիճակի պահպանումն իրադարձությունների առավել հավանական զարգացումն է, և այդ իրավիճակի պահպանումը կտևի տարիներ, համենայն դեպս, եթե նոր գլոբալ իրադարձություններ տեղի չունենան կամ Ադրբեջանը չորոշի հարձակվել Ղարաբաղի` հայերի վերահսկողության տակ մնացած մասի վրա:
«Նման իրավիճակը կպահպանվի անկախ նրանից, թե ինչ ուժեր են գտնվում իշխանության ղեկին Երևանում` Փաշինյան կամ նրա հակառակորդները կամ նույնիսկ ԼՂՀ ռազմաքաղաքական շրջանակների ներկայացուցիչները: Իրավիճակը կարող է փոխվել միայն այն դեպքում, եթե Երևանում իշխանության գան ուլտրաազգայնական ուժեր, սակայն դա քիչ հավանական է, և Մոսկվան էլ, ամենայն հավանականությամբ, թույլ չի տա նման սցենարի իրագործումը` պարզապես հայտնելով իր դիրքորոշումը:
Ինչ վերաբերում է առավել երկարաժամկետ հեռանկարին, ապա այստեղ ամեն ինչ կախված կլինի ոչ այնքան Հայաստանում տիրող իրավիճակից, որքան, ընդհանուր առմամբ, տարածաշրջանային և անգամ համաշխարհային քաղաքական իրավիճակից: Ղարաբաղի ճակատագիրն այս առումով կլուծվի Մոսկվայում, Անկարայում, Վաշինգտոնում, բայց հաստատ ո՛չ Երևանում, ո՛չ էլ Բաքվում: Եվ Փաշինյանի քաղաքական ապագան ոչ մի կապ չի ունենա չճանաչված հանրապետության խնդիրների կարգավորման հետ»,- եզրափակում է աղբյուրը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.