Արցախի Աժ նախագահ․ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների հարցը պիտի բարձրացվի
Մարտի 29-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ: Այս մասին News.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
Քննարկվել են երկրի անվտանգության հետ կապված հարցեր: Ազգային ժողովի նախագահը անընդունելի է համարել Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ու հարևան երկրի քաղաքական ուժերի անհանդուրժողական կեցվածքը:
«Նոյեմբերի 9-ի փաստաթղթով պատերազմն է կանգնեցվել, Արցախի կարգավիճակի հարցը դեռ օրակարգում է, Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այլապես կհայաթափվի, Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների հարցը պիտի բարձրացվի»,- ասել է Արթուր Թովմասյանը՝ շեշտելով, որ բանակցային գործընթացը պիտի շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:
Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է Հայաստան կատարած այցի արդյունքներին: Քննարկվել է Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վանդալիզմի մասին միջազգային ատյաններում բարձրաձայնելու հարցը:
Քննարկվել են նաև օրենսդրական փոփոխությունների հետ կապված հարցեր: Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ներկայացրել է խորհրդի հավանությանը արժանացած օրենքների նախագծերը, դրանք կքննարկվեն արտահերթ լիագումար նիստի ժամանակացույցով:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ արտահերթ լիագումար նիստ է հրավիրվում Ազգային ժողովի նախագահին հասցեագրած պաշտոնական գրություն ուղարկելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.