Միջազգային կառույցի ղեկավարը բաց նամակ է հղել ՀՀ ԱԺ նախագահին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի գլխավոր քարտուղար Բարբարա Բերնաթը բաց նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:
Նամակը, ըստ Թաթոյանի, վերաբերում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքում ՀՀ կառավարության առաջարկած փոփոխություններին՝ կապված ՄԻՊ գրասենյակի պետական ֆինանսավորման կարգի փոփոխության հետ:
Բարբարա Բերնաթը Արարատ Միրզոյանին հորդորում է պահպանել պաշտպանի գործունեության ֆինանսական անկախության երաշխիքը:
«Բաց նամակում նշված է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի գործող 8-րդ հոդվածի 5-րդ մասը լայնորեն ճանաչվել է միջազգային լավագույն փորձ, և իրենք այն առաջարկում են այլ երկրների՝ կանխարգելման ազգային մեխանիզմներ հիմնադրելիս: Բարբարա Բերնաթը նշել է, որ հենց այս և անկախության մյուս երաշխիքներն են, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին դարձրել են այսքան ուժեղ և վստահելի գործընկեր խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեմ պայքարում»,- հայտնում է Թաթոյանը:
Բաց նամակում նաև անդրադարձ է արվել այն հարցին, որ փոփոխություններն արվել են առանց Մարդու իրավունքների պաշտպանի հետ պատշաճ խորհրդակցության կամ քննարկման։ Նա առաջարկել է ապահովել օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ցանկացած հետագա քննարկում Մարդու իրավունքների պաշտպանի հետ ամբողջական խորհրդակցությամբ տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 16:22
Бывший министр иностранных дел Арцаха Давид Бабаян через свою семью передал изданию 168.am запись телефонного разговора из бакинской тюрьмы.
-
2025-04-23 15:16
Парламентская фракция оппозиционного блока «Армения» готова обсудить предложение о запуске процесса импичмента, озвученное депутатами фракции «Честь имею». Об этом на традиционных брифингах в Национальном Собрании заявила 23 апреля депутат от оппозиционного блока «Армения», член АРФ Дашнакцутюн Кристине Варданян
-
2025-04-23 15:10
Повторные подземные толчки произошли в Стамбуле, люди выбежали на улицы, наблюдались перебои с электричеством, сообщает РИА Новости со ссылкой на своего корреспондента.
-
2025-04-23 15:07
Правительство Армении на заседании 23 апреля приняло решение выделить Союзу добровольцев "Еркрапа" (СДЕ) под руководством близкого соратника премьер-министра Никола Пашиняна - Сасуна Микаеляна 234 миллиона 638 тысяч драмов (около 602 тысяч долларов США) для обеспечения непрерывности деятельности организации.