Ռադիկ Մարտիրոսյան․ Սա նշանակում է համակարգի քանդում
Նորը պետք է ունենալ, հետո միայն հինը վաճառել, ոչ թե վաճառել ու չիմանալ՝ հետո ինչ անել, 168.am-ի հետ զրույցում հայտարարել է Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ դիրքորոշում ունի ԳԱԱ-ն վարչապետ Փաշինյանի այն հայտարարության վերաբերյալ, թե Երևանի քաղաքի բուհերի շենքերը, եթե ոչ ամբողջը, ապա գոնե մի մասը կարելի է հանել վաճառքի և ստացված գումարով մայրաքաղաքից դուրս կառուցել ակադեմիական քաղաք։
«Ես ենթադրում եմ, որ սա նշանակում է համակարգի քանդում։ Նորը պետք է ունենալ, հետո միայն հինը վաճառել, ոչ թե վաճառել ու չիմանալ՝ հետո ինչ անել։ Եթե վաճառում են, տվյալ բուհի ուսանողները որտե՞ղ պետք է դաս անեն»,- ասել է Ռադիկ Մարտիրոսյանն ու հավելել, որ այս մոտեցումն անընդունելի է։
«Սա մտացածին, ձևական բան է, որովհետև գիտակրթական փոքրիկ քաղաք, կենտրոն ունենալու գաղափարը նոր չէ։ Նախորդ իշխանություններն էլ են այդ մասին խոսել, աշխարհում էլ այդպիսի քաղաքներ կան։ Այնպես որ, սա նոր գաղափար չէ, ավելին՝ այդքան ռեսուրս պետք է ունենալ, հետո միայն ամբողջ համակարգը կենտրոնացնել մեկ վայրում։ Ենթադրենք՝ վաճառեցին ԵՊՀ շենքը, հետո որտե՞ղ դասեր անեն, որտե՞ղ գիտությամբ զբաղվեն։ Այնպես որ, սա անիմաստ, ձևի համար հայտարարություն է»,- շեշտել է Ռադիկ Մարտիրոսյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Նա նաև ընդգծել է, որ սրա առնչությամբ Գիտությունների ազգային ակադեմիան որևէ հայտարարություն չի անի, քանի որ ոլորտի հետ կապված իրենց բոլոր հայտարարություններն իշխանությունը հաշվի չի առնում։
Հավելենք, որ բուհերի մեծ մասը մայրաքաղաքի կենտրոնից տեղափոխելու ու ակադեմիական ավան հիմնելու մասին վարչապետ Փաշինյանը խոսել էր նաև ԿԳՄՍՆ կատարած այցի ժամանակ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 06:20
«Я знаю, что вы пришли, чтобы выразить свой гнев в связи с выражениями, озвученными премьер-министром в последние дни в адрес церкви и представителей церкви. Мы знаем, что эти выражения, озвученные премьер-министром, вызвали всеобщий гнев. Я верю, что милостью Божьей и с Божьей помощью мы вместе с вами смиренно и без излишней эмоциональности сумеем преодолеть это испытание». Об этом 11 июня в беседе с журналистами в аэропорту «Звартноц» сказал Католикос всех армян Гарегин Второй.
-
2025-06-11 06:13
Возмущенные нападками властей Армении тысячи граждане ночью встретили Католикоса всех армян Гарегина II в международном аэропорту «Звартноц» города Ереван. Среди них были и оппозиционные политические деятели.
-
2025-06-11 06:09
Армянские епархии Южной Америки выступили с заявлением.
-
2025-06-11 06:06
Двое мужчин во вторник были приговорены к пожизненному заключению по обвинению в соучастии в убийстве мальтийской журналистки Дафны Каруаны Галиции, сообщает Associated Press.