Աշխարհը պետք է կանգնեցնի Ադրբեջանին». Շուշիում ևս մեկ հուշակոթող է գետնին հավասարեցվել
Աշխարհը պետք է կանգնեցնի Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային այս վանդալիզմը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը` անդրադառնալով տելեգրամյան ալիքների տարածած լուրերին։
Նշենք, որ տելեգրամի հայաստանյան ալիքներն ահազանգում են, որ Ադրբեջանը հողին է հավասարեցրել Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված կոթողը։
«Ես տեղյակ չէի ևս մեկ կոթողի ոչնչացման մասին, սակայն չեմ էլ զարմանում։ Հարցն այն է,որ իրենք մշակույթի արժեքը չեն հասկանում, քանի որ սեփականը չունեն։ Վերջերս նաև Շուշիի հին հայկական գերեզմաններն են քանդել ու այնտեղ անհասկանալի մի շենք են կառուցում»,–ասաց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված կոթողին, ապա այն 12 տարի առաջ է կառուցվել և Ղազանչեցոցի տարածքին է մոտ։
Տեղում նաև պուրակ կա, որտեղ երկու խաչքար էլ կար տեղադրված` մեկը գեներալ Մանվել Գրիգորյանն էր նվիրել, մյուսը նվիրված էր երկրաշարժի զոհերին։
Սարգսյանն ասում է` արդեն պայմանավորվել էին. պուրակ մանկական խաղահրապարակ պետք է կառուցվեր։ Շուշիում հիշատակի բոլոր արարողություններին միշտ այդ պուրակում էին ծաղիկներ խոնարհում։
«Տեղյակ եմ, որ քարերի վրա ինչքան հայատառ գրություններ կան, ջնջում են մեկ առ մեկ և ադրբեջաներեն ու պարսկերեն գրություններ թողնում։ Այս ամենը կատարվում է ոչ միայն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիում, այլ նաև մյուս բնակավայրերում։ Կարծում եմ` պետք է ամեն ձևով բարձրաձայնել այս ամենի մասին»,–ասաց Սարգսյանը։
Նա հավելեց նաև, որ մինչ այս ինչքան անօրինություններ են եղել` աշխարհը լուռ և կույր է եղել, ինչի պատճառով էլ «այս օրին» ենք հասել։
Սարգսյանը հիշեցրեց` երբ Նախիջևանի մշակույթն ավերեցին` ո՞վ որևէ բան ասաց։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.