Կարեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ԱԿՆՀԱՅՏ Է, ՈՐ ԲԱՔՈՒՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՀԱՍԿԱՑՆԵԼ ՌԴ-ԻՆ, ԻՆՉ-ՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
Ադրբեջանը մի կողմից պաշտոնական Մոսկվային է հակադրվում՝ պնդելով, որ Շուշիում կիրառվել է Իսկանդեր, մյուս կողմից էլ ՀՀ վարչապետին է հակադրվում՝ պնդելով, որ հրիթիռները պայթել են։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը.
«Պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ Շուշիում կիրառվել է Իսկանդեր։
Փորձենք հասկանալ, թե ինչ է ասվում պաշտոնական հաղորդագրությունում։
Նախ սկսենք նրանից, որ Շուշիում ականազերծման աշխատանքներ իրականացնող գործակալությունն ադրբեջանական է, որն էլ հայտարարել է Իսկանդերի օգտագործման մասին։
Իսկանդերի հրթիռների բեկորներ, ըստ ադրբեջանական Ականազերծման գործողությունների գործակալության (ANAMA), հայտնաբերվել է մարտի 15-ին։ Այսինքն 15 օրվա փորձաքննությունը ոչինչ չի ասել, բացի նույնականացման համարից, որը բաց ինտերնետային հասանելիության համար է։ Նախ 15 օրում չեն կարող փորձագիտական աշխատանք կատարել և նույնականացնել հրթիռի բեկորները։
Դրանք դեռևս չունեն միջազգային նմանատիպ գործակալությունների վերստուգիչ եզրակացություն, որը սովորաբար կատարվում է։
Հետաքրքիր է նաև այն փաստը, որ շեշտում են ՊԱՅԹԱԾ տերմինը։
Ադրբեջանը մի կողմից պաշտոնական Մոսկվային է հակադրվում՝ պնդելով, որ Շուշիում կիրառվել է Իսկանդեր, մյուս կողմից էլ ՀՀ վարչապետին է հակադրվում՝ պնդելով, որ հրիթեները պայթել են։
Հետաքրքիր է, որ դեկտեմբրից Շուշիում իրականացվող ականազերծման աշխատանքների արդյունքում ավելի շուտ չէին հայտնաբերվել այդ բեկորները։ Համեմատաբար փոքր տարածքում ականազերծման աշխատանքների նմանատիպ արդյունք ինչու՞ հենց այս շրջանում պետք է հրապարակվեր։
Ակնհայտ է, որ Բաքուն փորձում է ինչ-որ բան հասկացնել ՌԴ-ին, ինչ-որ գործընթացների հետ կապված։ Բոլորս էլ գիտենք, որ Իսկանդերը չէր կարող կիրառվել Շուշիում, քանի որ այն գտնվում էր ՀՀ զինանոցում, իսկ եթե կիրառվել է , ուրեմն ՌԴ-ն կարող է խնդիրներ ունենալ։ ՀՀ-ից իբրև թե միամիտ վարչապետի մակարդակով խոսվեց Իսկանդերի կիրառման մասին, բայց այլ լույսի ներքո՝ չպայթելու, կամ մասամբ պայթելու լույսի ներքո, սակայն հետագայում այն հերքվեց արդեն բոլորիս հայտնի հայտարարությամբ և այդ հերքումն էլ հաստատեց Մոսկվան։ Հարցը կարծես թե փակված էր, սակայն Թուրքիան Ադրբեջանի դեմքով ՌԴ-ին հասկացնում է, որ դու խնդիրներ ես ունենալու, եթե ես մինչև վերջ պնդեմ Իսկանդերի կիրառության մասին թեզը։ Իսկ իրենց ինչի՞ն է պետք դա, ինչը Բաքվի և Անկարայի դուրը չի գալիս այս փուլում, ինչու՞ են փորձում շանտաժի ենթարկել ՌԴ-ին․․․ Հաջորդիվ կփորձեմ տալ հենց այս հարցի պատասխանը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 05:47
«В Бакинском суде продолжается «суд» над нашими соотечественниками. На последнем судебном заседании военно-политическому руководству Арцаха было предъявлено очередное сфабрикованное обвинение о том,что якобы в ходе войны 2020 года в ряде населенных пунктов, включая Агдам, погибли и получили ранения мирные жители». Об этом написала сопредседатель партии «Страна для жизни» Мане Тандилян.
-
2025-06-04 05:40
Азербайджан готовит информационную базу для сноса кафедрального собора Покрова Пресвятой Богоматери и церкви Святого Акопа в Степанакерте, сообщает Омбудсмен по вопросам культурного наследия армянского нагорья Овик АВАНЕСОВ.
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».