Արա ՍԱՂԱԹԵԼՅԱՆ. ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ՆՐԱ ԽՄԲԱԿԸ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ
«Չեմ կարող որևէ բան բացառել, կամ պնդել»,-հնարավո՞ր է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մասնակցի առաջիկա ընտրություններին հարցին ի պատասխան հայատարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ի նախկին ղեկավար, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Իմպուլս» հաղորդմանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով, թիմում այս պահին էլ ընթանում են քննարկումներ, որոնք նոր չեն սկսել։
«Մեր մոտեցումը միանշանակ է՝ այս իշխանությունը պետք է հեռանա։ Կմասնակցե՞նք ընտրություններին, թե՞ չմասնակցելով ընտրական գործընթացներին կանենք մեր աշխատանքը՝ հասարակությանը ներկայացնելով այս իշխանավորների ողջ տգիտությունն ու պատճառած վնասը, կորոշվի մոտակա ժամանակներս»,-ասաց Սաղաթելյանը։
Հաղորդման հյուրը պնդում է՝ քաղաքական ուժերը որպես իրավիճակի լուծում չպետք է իրենց հույսը դնեն արտահերթ ընտրությունների վրա, քանի որ, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի բնավորությունը, նա կարող է դրա անցկացման համար խոչընդոտներ ու խնդիրներ ստեղծել։
Սաղաթելյանը վստահ չէ, որ գործող իշխանությունը կարող է արդար ընտրություններ անցկացնել։
«Որևէ ողջամիտ մարդ, տեսնելով Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի վարքագիծը տարբեր ոլորտներում, չի կարող վստահել նրանց։ 2018-ին ընտրությունները կազմակերպվել են վարչական ռեսուրսի շատ մեծ ներգրավմամբ։ Իսկ իրականության մեջ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կեղծում են ամեն ինչ, չեն կատարել որևէ խոստում, պնդումները, թե ինչ-որ բաներ կատարել են, իրականությանը չեն համապատասխանում։ Եվ ի վերջո բաց թողնել ստերի այդ երկար շարանը, քանի որ ինքը իր բնույթով սուտասան է։ Մենք տեսանք, թե ինչպես են կեղծում մեր ակնկալիքները պատերազմի ընթացքում՝ խոստանալով հաղթանակ, բայց տանելով մեզ պարտության։ Դա սուտասանների, պետական մտածելակերպ չունեցողների, ավանտյուրիստների խմբակ է»,-ընդգծեց նա՝ ավելացնելով, որ Նիկոլ Փաշինյանն իր նպատակների համար պատրաստ է ցանկացած քայլի, կեղծիքի ու խաբեյության։
Սաղաթելյանը հասարակությանը զգուշացնում է՝ այս մարդիկ գողանալու են իրենց քվեն, նրանք գողեր են, գողացել են մեր իրականությունն ու ապագան։
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարն այս իշխանություններին հիշեցնում է՝ դժոխքի ճանապարհը պատված է բարի ցանկություններով, քանի որ բարի ցանկությունները շատ դեպքերում չեն դառնում բարի գործեր։
«Երբ այս ուժը եկավ իշխանության, պատմում էին բազմաթիվ բարի ցանկությունների մասին, որոնցից որևէ մեկի իրականացման մեջ իրենց ներդրումը չկա»,-նշեց նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.