Ադրբեջանը քաղաքական բռնաճնշումներով ԵԽ երկրների թվում առաջատարն է
Ադրբեջանը քաղաքական բռնաճնշումներով ԵԽ երկրների թվում առաջատարն է: Ինչպես հայտնում է Turan-ը, այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ամենամյա զեկույցում:
Մինչև 2020 թվականի ավարտը նախարարների կոմիտեում դիտարկվում էր նման 12 գործ, այդ թվում՝ 6-ն ընդդեմ Ադրբեջանի, 2-ական՝ ընդդեմ Ռուսաստանի և Ուկրաինայի, և 1-ական՝ ընդդեմ Վրաստանի և Թուրքիայի: Միևնույն ժամանակ, 2020 թվականին Ադրբեջանում երկու գործերով՝ Իլգար Մամեդով և Ռասուլ Ջաֆարով, կառավարությունը կատարել է ՄԻԵԴ-ի որոշումները, իսկ մյուս դեպքերում հայտատուների իրավունքները չեն վերականգնվել:
Մասնավորապես, դա «Մամեդլի խմբին» վերաբերող ՄԻԵԴ-ի որոշումների չկատարումն է (իրավապաշտպաններ Անար Մամեդլի, Ինթիգամ Ալիև, Խադիջա Իսմայիլովա, Նիդա շարժման ակտիվիստներ Զաուր Գուրբանլի, Ռաշադ Հասանով, Ռաշադաթ Ախունդով, Ուզեիր Մամեդլի, Բայրամ Մամեդով, Գիյաս Իբրահիմով և «Հանրապետական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի անդամ Նաթիգ Ջաֆարլի):
2020-ի ավարտին Ադրբեջանն ակնկալում էր գործերի վերաբերյալ 235 որոշումների կատարում, ինչը 24%-ով ավելին է, քան 2019-ին (189):
Միևնույն ժամանակ, Ադրբեջանում 2020 թվականին փակվել է 6 գործ, ինչը զգալիորեն պակաս է, քան 2019-ին (16):
2020-ին Եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանին պարտադրված «արդարացի փոխհատուցումը» կազմել է 803 726 եվրո, այն դեպքում, երբ 2019 թվականին այդ գումարը եղել է 707 010 եվրո, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.
-
2025-07-19 14:25
Рейсы из Еревана в Капан в последние месяцы заполняются минимум на 90%. Об этом директор компании, управляющей Капанским аэропортом, Карен Варданян заявил журналистам.
-
2025-07-19 14:20
МИД Армении отреагировал на внесенный в парламент Турции законопроект о переименовании армяно-турецкого пограничного контрольно-пропускного пункта в честь Мехмета Талаата-паши, одного из организаторов Геноцида армян.
-
2025-07-19 14:17
Иран может выйти из договора о нераспространении ядерного оружия (ДНЯО) и начать обогащать уран выше уровня 60% в случае продолжения санкционного давления на ИРИ. Об этом заявил представитель комиссии по национальной безопасности и внешней политике парламента Ирана Эбрахим Резаи.