Թուրք ծովակալների հայտարարությունը նյարդայնացրել է իշխանության ներկայացուցիչներին
Պաշտոնաթող թուրք ծովակալների հայտարարությունը սուր քննադատության է արժանացել իշխանությունների կողմից, հայտնում է AP-ն:
Ռազմածովային ուժերի նախկին 103 սպա քննադատել է Թուրքիայի առաջարկը՝ Միջերկրականը Սև ծովին միացնող Բոսֆորով և Դարդանելով նավարկությունը կարգավորող միջազգային պայմանագրից դուրս գալու մասին:
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարությունը ստորագրածներին համեմատել է «վախկոտների» հետ: Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլուսը թվիթերում գրել է, որ նրանք «հին Թուրքիայի սիրահարներն են, ովքեր իրենց վեր են դասում ազգի կամքից»:
1936 թվականի Մոնտրյոյի կոնվենցիայից դուրս գալու հնարավորությունը բարձրացվել է այս շաբաթվա սկզբին Բոսֆորը շրջանցող Ստամբուլից հյուսիս գտնվող ջրային ճանապարհի կառուցման քննարկումների ժամանակ:
«Այն փաստը, որ Մոնտրյոյի կոնվենցիայից դուրս գալը բաց էր քննարկման համար Ստամբուլի ջրանցքի բանակցությունների և միջազգային պայմանագրերից դուրս գալու իրավասության շրջանակներում, մտահոգություն է առաջացրել»,- ասվում է պաշտոնաթող ծովակալների հայտարարության մեջ: «Մենք կարծում ենք, որ պետք է ձեռնպահ մնալ ցանկացած մեկնաբանությունից և գործողությունից, որոնք կարող են Մոնտրյոյի կոնվենցիայի քննարկման հանգեցնել, որը կարևոր դեր է խաղում Թուրքիայի գոյատևման գործում»,- նշել են նրանք:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և կառավարական պաշտոնյաները զուգահեռներ են անցկացրել Թուրքիայում անցած ռազմական հեղաշրջումներին ուղեկցող հայտարարությունների հետ: Անկարայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել ծովակալների հայտարարության վերաբերյալ:
Թուրքիան հեղաշրջումներ է ապրել 1960-ին, 1971-ին և 1980-ին, իսկ 1997-ի ռազմական միջամտությունը իսլամիստների գլխավորած կոալիցիոն կառավարության հրաժարականին հանգեցրեց: 2016-ին ձախողված հեղաշրջումը հանգեցրեց ավելի քան 250 մարդու մահվան:
«Մի խումբ պաշտոնաթող զինծառայողների հայտարարությունները, որոնք հիշեցնում են հեղաշրջումների շրջանը, նրանց զվարճալի և խղճալի են դարձնում»,- գրել է Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալինը Twitter-ում: «Հասկացրեք նրանց, որ մեր սիրելի ազգը և դրա ներկայացուցիչներն այդպիսի խանդավառություն (ռազմական) երբեք թույլ չեն տան խնամակալության նկատմամբ»,- ասել է Քալինը, տեղեկացնում է News.am-ը:
Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ զինված ուժերը չեն կարող որպես «ագահության, փառասիրության և անձնական նպատակներին հասնելու միջոց օգտագործվել նրանց համար, ովքեր որևէ պատասխանատվություն կամ պարտականություն չունեն»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 09:35
Интервью с экспертом по военно-политическим вопросам, доктором политических наук Михаилом Александровым.
-
2025-06-07 09:09
Первый на Южном Кавказе железнодорожный контейнерный терминал "Тбилиси драй (сухой) порт" открыт в соседней Грузии, хотя он и уступает по техническим мощностям проекту в армянском Гюмри. Что стало с армянским проектом "сухой порт", мы поинтересовались у бизнесмена и бывшего советника министра экономики Армении Шарля Маласа и выяснили, что проект "заморожен". Как все начиналось
-
2025-06-07 08:05
Военнослужащий одной из воинских частей Нарек Арманович Маргарян погиб в результате удара молнии, сообщает пресс-служба Минобороны Армении.
-
2025-06-07 08:03
Двое армянских подростков из Сюникской области, заблудившихся и оказавшихся на территории Азербайджана, переданы армянской стороне, сообщил Sputnik Армения глава общины Тех Давид Гулунц.