Օնիկ Գասպարյանի գործով Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը մերժվել է
ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, News.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։
Դատարանը մերժել է պատասխանողի միջնորդությունը՝ արձանագրելով, որ պատասխանողը չի ներկայացրել որևէ հիմնավոր փաստարկ առ այն, որ հանգամանքների փոփոխությամբ պայմանավորված` վերացել է հայցի ապահովման միջոցի անհրաժեշտությունը, իսկ դատական ակտերի իրավաչափության վերաբերյալ պատասխանողի ներկայացուցչի փաստարկները հիմք չեն հայցի ապահովումը վերացնելու համար։
Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը մարտի 10-ին դիմել է ՀՀ վարչական դատարան` իրավունքի ուժով ընդունված Հանրապետության նախագահի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, ինչը հաստատվել է 2021թ. մարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ, առոչինչ ճանաչելու պահանջով:
Դատարանը մարտի 17-ին բավարարել էր Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը:
Ապրիլի 2-ին նշանակված դատական նիստին վարչապետի ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել դատարանին՝ հայցի ապահովումը վերացնել։ Վարչապետի ներկայացուցիչը պնդել էր, որ Գասպարյանի գործով հայցի ապահովման հիմքը բացակայում է։
Միջնորդությունը ներկայացնելուց հետո Գասպարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը նշել էր, որ այդ միջնորդությամբ որևէ հիմնավորում չի ներկայացվել, և այն ենթակա է մերժման։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 18:05
Сопротивление в ответ на атаку Никола Пашиняна на Армянскую церковь в конечном итоге должен возглавить Первопрестольный Святой Эчмиадзин. Такое мнение выразил в беседе с корреспондентом Panorama.am политолог Армен Минасян, комментируя планируемые властями Армении действия против резиденции Католикоса всех армян.
-
2025-07-21 18:03
«За проектом так называемого "Зангезурского коридора" полностью стоит турецко-азербайджанский тандем, а другие международные субъекты поддерживают его, исходя из собственных интересов», – заявил журналистам представитель Верховного органа АРФ «Дашнакцутюн» Армении, депутат Национального Собрания от фракции «Армения» Ишхан Сагателян.
-
2025-07-21 18:02
Католикос всех армян Гарегин II уже при жизни был назван народом Строителем — подобно патриархам Нерсесу III Строителю (641–661 гг.) и Вазгену I Строителю (1955–1994 гг.). Об этом заявил предстоятель Масиацотнской епархии епископ Геворг Сароян.
-
2025-07-21 18:01
Армения и Грузия подписали в понедельник Соглашение о реадмиссии, которое позволит более эффективно управлять миграционными потоками, сообщает пресс-служба МВД РА.