Ադրբեջանցի գործիչները ատում են Արման Թաթոյանին
Ադրբեջանի պատգամավորներն ու քաղաքական գործիչները ծայրահեղական վիրավորանք և ատելություն են տարածում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի նկատմամբ՝ կապված ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների հարցով նրա գործունեության հետ:
Այս եզրահանգմամբ հայտարարություն է տարածել Արման Թաթոյանը՝ ներկայացնելով իր հասցեին ադրբեջանական կողմից արված վիրավորական արտահայտությունները:
«Հայաստանի Օմբուդսմեն Արման Թաթոյանը անգրագետ և չափից դուրս լկտի սուբյեկտ է», - Թաթոյանի փոխանցմամբ ասել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորը:
Մեկ այլ գործիչ էլ ասել է, թե, Թաթոյանը «ժամանակ առ ժամանակ ընկնելով լիակատար հիստերիայի մեջ, առաջ է քաշում պահանջներ, որոնց մասին նորմալ մարդը նույնիսկ չէր էլ մտածի։ Այս ամենը վկայում է մանիակալ շիզոֆրենիայի ակնհայտ նշաններ ունեցող մարդու անհամարժեք պահվածքի մասին»:
Ըստ ադրբեջանական մամուլի՝ «Թաթոյանը օրեր շարունակ չափազանցնում է ռազմագերիների թեման՝ նյարդայնացնելով օտարերկրյա գործընկերներին, խորհրդարանականներին և լրատվամիջոցներին»:
Ադրբեջանցիները նաև մանրամասն «վերլուծել» են Արման Թաթոյանի կենսագրությունը, ԱՄՆ-ում ստացած կրթությունն ու աշխատանքային գործունեությունն ու եզրահանգումներ արել, թե, իբր, դրանք «հակասում են եռակողմ պայմանավորվածություններին» և նույնիսկ ՀՀ իշխանություններ ուշադրությունը հրավիրել այդ խնդրի վրա:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ արձանագրում է, որ անկախ վիրավորանքի ու ատելության նշված արշավներից՝ շարունակելու է բարձրացնել Հայաստանի քաղաքացիների, Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքներին առնչվող բոլոր հարցերը:
Իսկ ադրբեջանական մամուլում Թաթոյանի հասցեին առկա վիրավորանքի ու ատելության հրապարակումները ՄԻՊ-ը խոստանում է ներկայացնել միջազգային կառույցներին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.