Բրիտանական «Young Turks» հայտնի լեյբլը փոխում է անունը
Բրիտանական «Young Turks» ձայնագրման լեյբլն իր անվանումից հանել է «Turks» («թուրքեր») բառը Օսմանական կայսրությունում Հայոց ցեսպանության կազմակերպիչների՝ երիտթուրքերի հետ ասոցիացիայի պատճառով, հայտնում է The Guardian-ը։
Երիտթուրքերը հեղափոխականների խումբ էին, որոնք հայտնվել են Օսմանյան կայսրությունում լարվածության ֆոնին 20-րդ դարի սկզբին։ Նրանք իրենց նպատակ են հռչակել Աբդուլ Համիդ Երկրորդի ռեժիմի տապալումը, բազմազգ պառլամենտի գումարումը, 1876թ․-ի սահմանադրության վերադարձն ու Օսմական կայսրությունում լիբերալ ռեֆորմների անցկացումը։ Երիթուրքերը դարձել են 1910-ական թվականների հայերի և ասորիների ցեղասպանության գլխավոր կազմակերպիչները։
Այդ ժամանակներից «երիտասարդ թուրքեր» տերմինը գործածվում է որպես ընդհանուր եզր երիտասարդ պրովոկատորների և դուրսպրծուկների համար։ Լեյբլի հիմնադիր Կայուս Փոուսոնը հայտարարել է, որ լեյբլը «Երիտթուրքեր» անվանելու որոշումը կապված է Ռոդ Ստյուարտի 1981թ.-ի համանուն հիթի հետ։
«Այդ անվանումը հետաքրքրեց ինձ՝ երիտասարդության նկատմամբ համերաշխություն արթնացնելով։ 2005թ․-ին, թվում էր, դա իդելականորեն արտացոլում էր այն, թե ինչպիսին ենք մենք՝ դեռահասներ, որոնք ինչ-որ բան են ուզում։ Սակայն մենք չենք իմացել այդ եզրի պատմության մանրամասները»,- նշել է Փոուսոնը։
Երաժիշտը հայտարերել է, որ ինքն ու լեյբլի մյուս մասնակիցները գիտակցել են, որ այդ անվանումը «մարդկանց համար ցավի աղբյուր է եղել»։ Փոուսոնը նաև նշել է, որ 1915թ․-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի նախօրերին նվիրատվություն է կատարել Լոնդոնի հայկական ինստիտուտին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.