Մահացել է ռուս ակադեմիկոս Իոսիֆ Աթաբեկովը
Մահացել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պրոֆեսոր, բույսերի վիրուսների մոլեկուլյար կենսաբանության հիմնադիր Իոսիֆ Աթաբեկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով համալսարանի մամուլի ծառայությանը:
«Ծանր և երկարատև հիվանդությունից հետո ապրիլի 7-ին կյանքից հեռացել է ականավոր գիտնական Իոսիֆ Գրիգորևիչ Աթաբեկովը: Նրա անվան, բազմամյա հետազոտական և մանկավարժական գործունեության հետ իրավամբ կապում են գիտական մտքի հեռանկարային նոր ուղղությունների զարգացումը, հեղինակավոր դպրոցի ձևավորումը, որը դաստիարակում է տաղանդավոր վիրուսաբանների՝ գիտնականների և պրակտիկանտների: Բոլոր նրանք, ովքեր բախտ են ունեցել սովորել Ի. Գ. Աթաբեկովի մոտ, նրա հանդեպ հարգանք և երախտագիտություն են տածում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Աթաբեկովը պետական մրցանակի երկակի դափնեկիր էր և պարգևատրվել էր մեդալներով և շքանշաններով, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 09:44
Колумнист Sputnik Армения Сергей Баблумян рассуждает о том, может ли искусственный интеллект полноценно заменить человека и о важности сохранения верности семейным, нравственным, научно-исследовательским принципам. Меняет ли век искусственного интеллекта наши представления о порядочности, совестливости и патриотизме?
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.
-
2025-06-03 06:05
Российский меморандум по украинскому урегулированию содержит два варианта прекращения огня, сообщают РИА Новости и RT, в распоряжении которых оказался документ.
-
2025-06-03 05:59
В Баку состоялся очередной "суд" над пленными лидерами Нагорного Карабаха и другими армянами.