Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԱՆԹԱՍԻԲ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՀԵՏ ԱՅԴՊԵՍ ԵՆ ՎԱՐՎԵԼՈՒ
Վերջին երկու օրերին տեղի էր ունենում ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այցը Պակիստան, որն փորձագիտական շրջանակների կողմից արդեն որակվել է պատմական։
Իրոք, 9-ամյա դադարից հետո նման հագեցած օրակարգով այցը պետք է դիտարկել գլոբալ և տարածաշրջանային բազմաթիվ շարժերի համատեքստում։
Ռուսաստանն առաջարկել է Պակիստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ծրագիր, էներգետիկ մեգանախագիծ՝ «Պակիստանյան հոսք», և իհարկե՝ Աֆղանստանյան խնդրի կարգավորման հետաքրքրություններ։
Պակիստանը ոչ միայն Վաշինգտոնի և Պեկինի հետ շատ ջերմ և ռազմավարական հարաբերություններ ունեցող երկիր է, որով սկսել հետաքրքրվել նաև Մոսկվան, այլև՝
1. Պանիսլամական գոտու շրջանակներում՝ Թուրքիայի դաշանակից։
2. Հայաստանի բացահայտ ախոյան։
3. Ադրբեջանին աջակցություն ցուցաբերող երկիր։
4. Մեր դեմ Արցախյան վերջին պատերազմի մասնակից։
Այսքանով հանդերձ տեսականորեն կարելի էր փորձել հասկանալ, արդյո՞ք Հայաստանը ներկայացնող խունտան բարձրաձայնել և խնդրել է Մոսկվային Իսլամաբադի հետ հարաբերություններում չեզոքացնել նրա հակահայկական վեկտորը։ Մեր ԱԳՆ կոչվածը խոսե՞լ էր Լավրովի հետ այս հարցով։ Իսկ կապիտուլյանտ վիժվածքը Պուտինի հե՞տ։
Բայց միայն տեսականորեն։ Քանզի այս սրիկաների շարունակվող պաշտոնավարումը մեզ դարձրել է գեոպոլիտիկ մանրադրամ, bonus track, աշխարհաքաղաքական «նաղդ»։
Չզարմանաք, որ Պակիստանն առանց Հայաստանի նկատմամբ քաղաքականության շտկումների սկսի մասնակցել, օրինակ, ՀԱՊԿ-ի կամ ԵԱՏՄ-ի միջոցառումներին։
Անթասիբ ժողովուրդների հետ այդպես են վարվելու, որքան էլ դառն է սա հնչում...
Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 10:52
«Проблема Ильхама Алиева в том, что он не изучал опыт бывшего президента соседней республики Михаила Саакашвили, который тоже долго провоцировал Москву и даже провёл маленькую и победоносную военную кампанию в Аджарии», - пишет в своем телеграм-канале директор Евразийского коммуникационного центра, кандидат исторических наук Алексей Пилько.
-
2025-07-22 10:05
«Ильхам Алиев встал на антироссийский и антииранский путь Абульфаза Эльчибея, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен АЙВАЗЯН.
-
2025-07-21 16:19
Третий год подряд Ардшинбанк выступает “Сильным” партнером ежегодного неформального бизнес-форума Sevan Startup Summit 2025. В этом году он пройдет с 20 по 26 июля, традиционно на одном и том же месте — на берегу озера Севан.
-
2025-07-21 12:26
Ведущее международное издание Euromoney, известное авторитетным анализом финансового сектора, присудило Америабанку награду за превосходство «Лучший банк Армении в 2025 г.» на церемонии награждения, состоявшейся в Лондоне. С 2011 г. Америабанк удостаивается этой престижной награды уже в 11-й раз.