ԱՄՆ ՊԵՏԴԵՊ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՈՐՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹԱԾ ԸՆԿԱԼՎԵԼ, ՍԱԿԱՅՆ․․․
ԱՄՆ Պետդեպարտամենտը պնդում է, որ Ռուսաստանը, հնարավոր է, ձգտում է պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, այլ ոչ թե՝ լուծել այն: Չորեքշաբթի նման տեսակետ է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը: Նա ելույթ է ունեցել Վաշինգտոնում «Թուրքական ժառանգություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված առցանց սեմինարին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես Ադրբեջանի իշխանությունների կողմից դժգոհության աճ եմ սպասում, քանի ռուս խաղաղապահները, կարծես, երկարաժամկետ են մնում Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Քենթը:
Ընդ որում, նկարագրելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, նա փաստացի մեղադրել է Ռուսաստանին հակամարտությունը երկարաձգելու մեջ, ինչպես նաև մեջբերել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարի անանուն տեղակալի խոսքերը: «Նոյեմբերին Վրաստանի փոխարտգործնախարարներից մեկն ասել էր.«Սա այն իրավիճակն է, որում մենք (Վրաստանը) գտնվում էինք 1998 թվականին: Այնուհետև Ադրբեջանը կհայտնվի իրավիճակում, որում մենք (Վրաստանը) գտնվում էինք 2008 թվականին: Իսկ հետո այն կհայտնվի մի իրավիճակում, որում Վրաստանը գտնվում է հիմա»,- ասել է Ամերիկայի արտաքին գործերի նախարարության պաշտոնյան: «Սա բավականին հոռետեսական, բայց գուցե իրատեսական գնահատական է նրա, թե ինչպես է Ռուսաստանը շահարկում մանիպուլացում հակամարտությունը (Ղարաբաղում) իր սեփական շահերի համար՝ առանց խնդիրն իրականում լուծելու ձգտման և թույլ տալու, որպեսզի երկրները (Հայաստանը և Ադրբեջանը) առաջ շարժվեն»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, Քենթը հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները ողջունում են Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի շուրջ: «Մենք բոլորս ողջունում ենք ռազմական գործողությունների դադարեցումն անցած նոյեմբերին, երբ (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինը պայմաններ առաջադրեց (հրադադարի հաստատման)»,- ասել է նա:
Ամերիկացի դիվանագետի կարծիքով՝ «անվտանգության տեսանկյունից խոշոր մարտահրավեր է մնում. ինչպե՞ս մոտենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն այնպես, որպեսզի երկու երկրները հնարավորություն տան համաձայնության հասնել վերջնական կարգավիճակի ձեռք բերման վերաբերյալ: «Ադրբեջանը կարող է որպես պատերազմում հաղթած ընկալվել: Սակայն դա ճգնաժամի կարգավորման չի հանգեցնում՝ ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը, հնարավոր է, հաղթեց առաջին պատերազմում քառորդ դար առաջ»,- հայտարարել է Քենթը:
Նրա խոսքով՝ մինչ այժմ կարգավորումն ընթանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի և «համանախագահների գործընթացի շրջանակներում, որը համատեղ վարում էին ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը»: «Կարծում եմ, որ այս մեխանիզմի համար որոշ մարտահրավերներ կան: Կա՞ արդյոք անկեղծ հետաքրքրություն, որպեսզի մենք շարունակենք»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Նրա կարծիքով՝ Մինսկի խումբն «առանցքային կմնա այնքանով, որքանով որ երկու երկրներն իրենք պատրաստ կլինեն լիազորել մեխանիզմը համաձայնության ձեռքբերման համար»:
«Եվս մի հարց է բաց մնում՝ Ռուսաստանի մտադրությունը,- կարծում է Քենթը:- Այն (Ռուսաստանը) որոշեց (համաձայնեցման) հրադադարի պայմաններին չհասնել Մինսկի խմբի համանախագահների մեխանիզմի միջոցով... այլ ուղիղ դա տրամադրեց... եռակողմ ձևաչափով»,- ասել է դիվանագետը:
Նա շեշտել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնություն ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին հակամարտության կարգավորման հարցում, եթե Բաքուն և Երևանը հետաքրքրված են դրանում: «Այնքանով, որքանով Հայաստանը և Ադրբեջանը հանձնառու են խաղաղ կարգավորմանը և Մինսկի խմբի համանախագահների գործընթացի լիազորությունների օգտագործմանը, Միացյալ Նահանգները շարունակում են պատրաստ լինել օգնել երկու երկրներին առաջ գնալու ճանապարհ գտնելու հարցում և հակված են դրան»,- հայտարարել է պետքարտուղարի օգնականի տեղակալը:
Բացի այդ, նա կանխատեսել է, որ «պոտենցիալ կերպով դա այլ բարենպաստ հնարավորություններ է բացում», այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ապագայի ջերմացման համար: Այնուամենայնիվ, այդպիսի բան «հնարավոր է ոչ այս ամիս և ոչ այս տարի», այլ միայն հեռավոր ապագայում, խոստեվանել է Քենթը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.