Արտակ Զեյնալյան․ Ռազմագերիների հարցը կբարձրաձայնվի ԵԽ նախարարների կոմիտեի նիստում
Մենք պնդում ենք, որ Ադրբեջանում գտնվողները ռազմագերիներ են։ Եվրոպական դատարանում Ադրբեջանի հետ վեճ ունենք այս հարցով և դատարանը կորոշի՝ ինչպես այն կարգավորել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի այն հայտարարությանը, որ ռազմագերիների հարցը լուծված է։
Արտակ Զեյնալյանը նշեց, որ այդ ուղղությամբ նաև քաղաքական աշխատանք պետք է իրականացվի, որպեսզի Ադրբեջանը կատարի Ժնևի կոնվենցիայի պահանջը, և վերադարձնի իր լիազորության ներքո գտնվող անձանց։
Իրավապաշտպանը նկատեց՝ Եվրոպայի խորհրդի անդամ դառնալիս Ադրբեջանը ստանձնել է պարտավորություն, որ կատարելու է Եվրոպական դատարանի դատական ակտերը. «Հիմա այդ դատական ակտերի կատարման հսկողությունը դրվում է ԵԽ արտաքին գործերի նախարարների կոմիտեի վրա։ Մեր ճնշումների ազդեցության տակ Եվրոպական դատարանը բավարար է գնահատել դրանք, և գործն ուղարկել է նախարարների կոմիտե՝ հսկողության։ Առաջիկայում կլինի նախարարների կոմիտեի նիստ, որտեղ կբարձրացվի այդ հարցը»,-նշեց Արտակ Զեյնալյանը։
Վերջինս նշեց, որ Ադրբեջանն ընդունել է 70-ից ավել անձանց իրենց մոտ գտնվելու փաստ, իսկ մյուս ռազմագերիների մասով ադրբեջանական կողմի հետ վեճ կա։ Արտակ Զեյնալյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Ժնևի կոնվենցիայի տեսանկյունից Ադրբեջանի իշխանության ներքո գտնվող անձինք համարվում են ռազմագերիներ և Եվրոպայի կոնվենցիայի տեսանկյունից էլ՝ ապօրինի ազատազրկված։
Հիշեցնենք, որ երեկ հայտարարվել էր ռազմագերիների մի խմբի Հայաստան վերադառնալու մասին, սակայն Հայաստանում վայրէջք կատարած ինքնաթիռում միայն Ռուստամ Մուրադովն էր՝ առանց գերիների։ Այնուհետև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ ռազմագերիներին հանձնելու հարցը լուծված և փակված է. «Մենք հայկական կողմին ենք վերադարձրել 70-ից ավել ռազմագերիների։ Որպեսզի զինվորականը ռազմագերի համարվի, նրան պետք է գերեվարել ռազմական օպերացիայի ընթացքում։ Նրանց, ովքեր բռնվել են հակաահաբեկչական գործողության ժամանակ նոյեմբերի 9-ից հետո, պետք է անվանել ահաբեկիչներ, բայց ոչ երբեք ռազմագերիներ»,-հայտարարել էր Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Այսօր հայկական կողմը՝ ի դեմս ԱԺ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, պնդել է, թե Մուրադովը գնացել էր Բաքու՝ գերիներին ուղեկցելու համար, իսկ Մուրադովը նման տեղեկատվությունը պրովոկացիա է գնահատել՝ նշելով, որ ապրիլի 8-ին գերիների վերադարձ նախատեսված չի եղել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.