Последние новости

Ալեն Սիմոնյան․ Գերիների վերադարձի պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս է եղել

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե երեկ գերիների վերադարձի պայմանավորվածություն չի եղել։

«Ուղղակի հույս է եղել ինչպես ամեն օր, որ թռիչքն իր հետ լավ լուր կբերի ու մենք կկարողանանք գերիներ տեղափոխել Հայաստան», - «Ազատության» եթերում ասել է Սիմոնյանը։

Նա նշել է, թե պետք է ապատեղեկատվության համար իրենք ներողություն խնդրեն քաղաքացիներից, գերիների ծնողներից, որ նման ցնցումների են ենթարկել ու ենթարկվել։

«Եղել է դեզինֆորմացիա, որի համար ես ներողություն եմ խնդրում», - ասել է ԱԺ փոխնախագահը։

Ալեն Սիմոնյանն ասել է նաև, թե այս ամենն Ադրբեջանի կողմից արվում է Հայաստանում տիրող վրդովմունքն էլ ավելի խորացնելու համար։

«Ես վստահ եմ, որ հիմա տարբեր շահարկումներ են գնում, տարբեր գործընկերներ սա փորձում են ամեն ձև շահարկել, որը հասկանում եմ», - ասել է նա, տեղեկացնում է Aysor.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ