Սամվել Բաբայանը մասնակցելու է առաջիկա ընտրություններին
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մասնակցելու է Հայաստանում առաջիկայում նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Լրագրողների հետ ճեպազրույցում Բաբայանը հայտնեց այդ մասին։
«Մի խումբ ինտելինենգ մարդիկ, որոնք մտահոգված են երկրում տիրող իրավիճակով, որպես ռազմական մասնագետ ինձ հրավիրել են, և ես էլ կցվել եմ այդ թիմին։ Այս պահին ոչ մեկի հետ մենք չենք համագործակցում և կոալիցիա չենք կազմում։ Կմտնենք ԱԺ, հետո կտեսնենք` ում հետ կարող ենք համագործակցել»,–ասաց Բաբայանը։
Հարցին, թե տեղեկություններ կան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան փորձում է համոզել, որ Արցախում նախագահ Արայիկ Հարությունյանին ինքն այլընտրանք լինի, Բաբայանը նշեց, որ երբեք որևէ մեկի պոչը չի եղել և իրեն համոզել չեն կարող։
«Մենք մեր դիրքորոշումն ունենք` երկրին պրոֆեսիոնալ բանակ է պետք, քանի որ 5 տարի հետո լուրջ պրոբլեմ ենք ունենալու։ Պետք է 18 տարեկան երեխան գա, 1 տարի ծառայի ու գնա տուն»,–ասաց Բաբայանը։
Նրա խոսքով` իր թիմին ինքն արդեն ծախսային և հաստիքային մասը ներկայացրել է բանակում արվող փոփոխությունների առնչությամբ։ Բաբայանը վստահեցրեց` լուրջ թիմ են լինելու և լուրջ առաջարկներ անելու, այլ ոչ թե ձևական, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.