Последние новости

ՃԵՊԱԶՐՈՒՅՑ... ՈՉ ՄԻ ԲԱՆԻ ՄԱՍԻՆ

Վաղը Հայաստանում կմեկնարկի բնակչության ոչ զանգվածային պատվաստումը

Զարմանալի է, թե ինչպես են կարողանում իշխանությամբ օժտված փաշինյանական պաշտոնյաները ցինիկորեն խեղաթյուրել իրողությունները՝ ներկայացնելով ցանկալին իբրև իրականություն։

Ապրիլի 12-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանգիստ հայտնեց, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը չի նվազում, երկրում պահպանվում է «կայուն լարված իրավիճակ», ընդ որում դրա մեջ առիթ գտավ, որպեսզի իբր թե պարզասրտորեն գովաբանի իրեն այն բանի համար, որ «ունենք կայունացում»: Մինչդեռ ցանկացած ողջամիտ մարդուն պարզ է, որ իրականում COVID-19-ը «ունի» ինչպես Առողջապահության նախարարությանը, այնպես էլ ողջ բնակչությունը, այլ ոչ թե հակառակը…

Առհասարակ երկրում պատվաստանյութերի պահանջարկի համեմատ դեղաչափերի չնչին ռեսուրսների առկայության խորապատկերին վերամբարձ դատողություններ անելը բնակչության պատվաստման գործընթացի ռացիոնալ կազմակերպման մասին, մեղմ ասած, փոքր-ինչ վաղաժամ է: Ինչքան էլ ասես «հալվա» (պատվաստանյութ), բերանդ չի քաղցրանա: Ընդ որում նախարար-իրավաբանը հանրությանը զեկուցում է պատվաստումների վերաբերյալ գերատեսչությունում իբր մշակված քաղաքականության և կարգի մասին, թեև յուրաքանչյուրին էլ հասկանալի է, որ Առողջապահության նախարարությունում պարզապես արտագրել են աշխարհում վաղուց գոյություն ունեցող պատրաստի «մեթոդական ձեռնարկները», ներառյալ պատվաստումների հերթագայությունն ըստ ռիսկի խմբերի։

Անահիտ Ավանեսյանը իբրև կառավարության արժանիք ներկայացրեց նաև այն, որ երկրում պատվաստվածների թվի համար սահմանված նշաձողը սկզբնական 10%-ից բարձրացվել է «ամբողջ» 700 հազար մարդու։ Անշուշտ, խիզախ որոշում է, եթե նկատի չառնենք, որ դա Հայաստանի բնակչության ոչ ավելին է, քան մեկ քառորդը, և նույնիսկ եթե Առողջապահության նախարարությանը հաջողվի երկար ամիսներ անց հասնել այդ ցուցանիշի կատարմանը, դրանից օգուտ չի լինի, քանզի վարակին արդյունավետ հակազդելու համար անհրաժեշտ է պատվաստել բնակչության առնվազն 75%-ին, այլ ոչ թե եռակի ավելի քիչ թվով մարդու։

Ճեպազրույցի ընթացքում նախարարը ռուսական Sputnik V («Սպուտնիկ Վի») պատվաստանյութը հերթական անգամ անվանեց «Սպուտնիկ 5», որից հետո հայտնեց, որ ապրիլի 13-ից պատվաստումը կմեկնարկի մայրաքաղաքում, իսկ ապրիլի 14-ից՝ մարզերում: Խոսելով պատվաստումների վերջնական ժամկետների մասին՝ Ա.Ավանեսյանը հանգիստ հաղորդեց, որ իրենք նկատի ունեն... մեկ տարի: Ասես խոսքը ոչ թե մարդկանց առողջության համար մահացու վտանգի մասին է, այլ, ենթադրենք՝ անասունների գլխաքանակի պլանային հաշվարկի. մեկ տարի՝ դես, մեկ տարի՝ դեն, սարսափելի ոչինչ չկա։

Այնուհետ պարզվեց, որ այն մարդիկ, որոնց մտահոգում են, մասնավորապես, բրիտանա-շվեդական AstraZeneca պատվաստանյութի կիրառման կողմնակի հետևանքները, ըստ էության, ընտրության հնարավորություն չունեն, թե որ պատվաստանյութն ընդունեն։ Բավական չէ, որ երկրում դեղաչափերի քանակը ծիծաղելիության աստիճան քիչ է, իսկ նոր խմբաքանակների ստացման հեռանկարը՝ բավական մշուշոտ, դեռ մի բան էլ պայման է դրված պատվաստվել ցանկացողների առջև. կստանաս այն պատվաստանյութը, որը տվյալ պահին... ձեռքի տակ կլինի։

Եթե ավելի շատ վստահում եք ռուսական պատվաստանյութին, ապա ձեզ պարզապես չեն գրանցի պատվաստման հերթում: Ինչ վերաբերում է AstraZeneca պատվաստանյութին, ապա դրանով պատվաստելու են 55 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդկանց, և ոչ ոք մտադիր չէ հաշվի առնել ձեր նախապատվությունները: Չես ուզում՝ ցտեսություն։

Ընդհանրապես տպավորություն ստեղծվեց, որ ՀՀ առողջապահության նախարարի ճեպազրույցը... ոչ մի բանի մասին էր։ Պատվաստանյութը ողորմելի քանակի է, ընտրությունը՝ զրոյական, ընդ որում զինծառայողները ինչ-որ անհայտ տրամաբանությամբ ընդհանրապես դասված չեն որևէ ռիսկի խմբի: Ինչի՞ մասին այստեղ կարելի է ընդհանրապես խոսել։ Հավանաբար այդ պատճառով էլ նախարար Ավանեսյանը ակնհայտորեն գերադասում էր խոսել ընդհանրական թեմաներից, մանրամասնորեն պատմելով, օրինակ, պատվաստանյութերի ստեղծման բարդ գործընթացի և դրանց կլինիկական փորձարկումների մասին։ Տպավորություն էր ստեղծվում, թե Հայաստանի կառավարությունը ինչ-որ առնչություն ունի դրա հետ։ Եփած հավի ծիծաղը կգա

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • «ЛИШНИЕ» ДЕНЬГИ МИНЭКОНОМИКИ
    2025-07-21 10:47

    Не отведать нам в этом году иджеванского бекона и спитакских кур Горе стране, правитель которой боится способных людей вокруг себя. Это первый признак грядущей беды и провалов в госуправлении. «ГА» много раз писал на эту тему, сигнализировав о некомпетентности самых высших руководителей различных звеньев системы госуправления Армении. Сегодня представим некоторые факты из неустанной деятельности возглавляемого Геворгом Папояном Министерства экономики, чьи программы господдержки в силу их слабой проработанности приходится на регулярной основе дорабатывать, изменять, дополнять и обновлять. При этом способность предвидеть последствия своих решений и давать точные прогнозные оценки также не является, мягко говоря, сильной стороной ведомства и правительства в целом…

  • ПЯТНИЦА, 18 ИЮЛЯ, А ВОДЫ ВСЕ НЕТ
    2025-07-19 11:17

    «Веолиа Джур» ежедневно объявляет о 16-18-ти отключениях водоснабжения Комиссия по регулированию общественных услуг (КРОУ) получила жалобу правительства в отношении ЗАО «Электрические сети Армении» (ЭСА) и уже оперативно рассматривает ее. «Комиссия получила заявление от Министерства территориального управления и инфраструктур по нарушениям и общественному недовольству работой «Электрических сетей Армении». Если в КРОУ посчитают, что есть основания для начала производства, то оно будет инициировано», - отметили в ведомстве. Напрасно утруждают себя: о результатах так называемого рассмотрения в нашей стране давно известно всем и каждому. По воле одного «незлобивого» парнишки в летах, «Карфаген должен быть разрушен». И точка!

  • КОНЬЯК С ПРИВКУСОМ… НЕКОМПЕТЕНТНОСТИ ВЛАСТЕЙ
    2025-07-18 09:17

    «Нежеланное» правительство Пашиняна обвиняет Грузию в кознях 16-го июля на своей пресс-конференции Пашинян заявил, что международный авторитет Армении неуклонно растет благодаря сбалансированной внешней политике правительства. «Армения является желанным партнером как на севере, так и на юге, как на востоке, так и на западе», - сказал он. Как говорится, его бы устами мед пить…

  • БУДУЩЕЕ… НА ЗАДВОРКАХ?
    2025-07-17 10:40

    По поводу пресс-конференции Пашиняна Никол безнадежен. Его 4,5-часовая пресс-конференция 16 июля в присутствии 30-ти СМИ была предусмотрительно организована в весьма удобном для бенефициара формате – в частности, без возможности для журналистов комментировать и вообще как-то реагировать на ответы Пашиняна. Все попытки вернуть его непосредственно к теме, что-то уточнить сразу же пресекались пресс-секретарем Назели Багдасарян, в остальное время внимательно разглядывающей потолок. Настоящее раздолье для известного манипулятора и неисправимого пустобреха. Подобный формат позволял ему далеко уходить от сути заданного вопроса, останавливаясь на том, на чем хотел сам, прикидываться дурачком, в многословной и утомительной манере нести полную чушь и банальщину, да еще и поучать журналистов, как детей …

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • CANCEL-Ի ՀԱՄԱՐ ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ Է ՊԵՏՔ
    2021-04-02 17:56

    Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակով հիվանդացության աճ 90%-ով, և այդ առնչությամբ ընթացիկ շաբաթվա ընթացքում կանխատեսվում է ավելի քան 7000 նոր դեպք: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այդ մասին լրագրողներին ասել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը: «Այս պահին Հայաստանում շատ ծանր համաճարակային իրավիճակ է: Մեր հիվանդանոցային համակարգը բավականին ծանրաբեռնված է, մահճակալային ֆոնդը համարյա սպառվում է: Ունենք մոտ 90 տոկոսով հիվանդության աճ։ Կորոնավիրուսի վերարտադրության ցուցանիշն այս պահի դրությամբ 1.2 է»,- ասել է Սահակյանը։

  • ԿՈՎԻԴԻ ԵՐՐՈՐԴ ԱԼԻՔԻ ՏԱԿ
    2021-03-16 08:44

    Ազգային դեղորայքային քաղաքականությունը՝ որպես ճանապարհ դեպի դժոխք Ս.թ. մարտի 12-ին ՀՀ առողջապահության նախարարությունը «հանգստացրեց» մտահոգ հասարակությանը այն հաղորդագրությամբ, որ համավարակի ցուցանիշների ամենօրյա աճի պայմաններում կառավարությունը դեռևս չի քննարկում խիստ սահմանափակումներով լոքդաուն սահմանելու հարցը…

  • «ՍՊՈՒՏՆԻԿ 5»-Ը ԵՎ ԴԱՐՎԻՆԻԶՄԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
    2021-02-22 18:38

    Իրավաբան-նախարարը խորհուրդ է տալիս ավելի հաճախ լինել… մաքուր օդում Հայաստանը COVID-19 կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի առումով դասվում է ամենահետամնաց ու աղքատ երկրների շարքին, ապավինելով բացառապես այլ երկրների և ընդհանրապես միջազգային հանրության ողորմածությանը: Դա առավելևս տարօրինակ է, քանզի Ռուսաստանն այսօրվա դրությամբ աշխարհում միակ երկիրն է, որ արդեն ունի COVID-19-ի դեմ 3 պատվաստանյութ, իսկ առաջատար և աշխարհում առաջին Sputnik V-ն կիրառման համար հավանության է արժանացել 30 երկրներում։ Եթե ոմանք մոռացել են, ապա հիշեցնենք, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, գործընկերը ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում։

  • ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴ ՆՍՏԱԾ ՁԱԽՈՂՈՒՄ
    2020-09-05 08:59

    Հայաստանի առողջապահության նախարարությունը մանրամասն ֆինանսական հաշվետվություն է ներկայացրել 2020 թվականի մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսի կանխարգելման, վերահսկման և բուժման համար ծախսված միջոցների մասին: Ըստ հաշվետվության՝ այդ ընթացքում ծախսվել է մոտ 11,5 մլրդ դրամ, հաղորդում է Sputnik Armenia-ն։