ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ VISA-Ի ՀԵՏ ԳՈՐԾԱՐԿԵԼ Է «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴՐԱՄԱՊԱՆԱԿ» ՄՈԲԱՅԼ ԲԱՆԿԻՆԳ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
Արդշինբանկն իր միջազգային գործընկերների՝ Visa միջազգային վճարային համակարգի և լատվիացի գործընկեր D8 կորպորացիայի հետ համատեղ գործարկել է VTS ծառայությունը (Visa Token Service)՝ VISA քարտերով անվտանգ անհպում վճարումներ կատարելու համար, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը:
Ծառայությունը ներդրված է բանկի Մոբայլ բանկինգ հավելվածում՝ էլեկտրոնային դրամապանակ տողով, որն ակտիվացնելու շնորհիվ հնարավոր է վճարել ապրանքների և ծառայությունների համար անմիջապես սմարթֆոնով բանկային քարտի փոխարեն՝ անհպում վճարումներ ընդունող բոլոր վճարային տերմինալներում:
«Այժմ սմարթֆոնը դառնում է նաև հարմար վճարման միջոց։ Այլևս կարիք չկա բանկային քարտ կամ դրամապանակ կրել, բավարար է ունենալ Android համակարգով աշխատող հեռախոս և կարելի է վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց՝ շարունակելով օգտվել Visa քարտերի բոլոր առավելություններից և անվտանգությունից», - նշում է Արդշինբանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանը:
Էլեկտրոնային դրամապանակով վճարում կատարելու համար անհրաժեշտ է Արդշինբանկի ցանկացած տեսակի Visa քարտ, Արդշինբանկ մոբայլ բանկինգ հավելվածը և NFC տեխնոլոգիայով (Near Field Communication) աշխատող Android օպերացիոն համակարգով հեռախոս:
Հիշեցնենք, որ Արդշինբանկը 2020թ.–ին Visa միջազգային վճարային համակարգի կողմից ճանաչվել է Հայաստանում Visa քարտերի խոշորագույն թողարկողը։
Արդշինբանկի վճարային քարտերի սպասարկման ենթակառուցվածքը ներառում է Հայաստանի ամբողջ տարածքում գործող 60 մասնաճյուղ, 138 բանկոմատ, 670 առևտրային տերմինալ, ինքնասպասարկման ավելի քան 2000 տերմինալ։
Բանկի գործունեությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 15:17
Благодаря сотрудничеству между Америабанком и Arca, теперь уже можно совершать платежи через Apple Pay также и на армянских онлайн-платформах. Эта функция активна как для iPhone, так и для других устройств Apple.
-
2025-07-18 10:02
Пока Никол дает бой на информационном поле и перетягивает на себя всеобщее внимание его силовой аппарат действует более мягкими способами, пишет эксперт по информационной безопасности Карен Вртанесян.
-
2025-07-18 08:55
Капанский международный музыкальный фестиваль, проходящий уже третий год подряд, собрал в Армении более 30 всемирно известных музыкантов, при участии которых в Органном зале Капана прошли многожанровые концерты.
-
2025-07-18 05:31
В нижнюю палату (Dáil Éireann) двухпалатного парламента Ирландии внесена межпартийная резолюция о признании Геноцида армян, сообщает Европейская армянская федерация за справедливость и демократию (EAFJD).
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-07-16 17:54
Ամփոփելով 2025թ․ առաջին կիսամյակը` Արդշինբանկը կրկին հրապարակում է կայուն և ուժեղ ֆինանսական ցուցանիշներ՝ վերահաստատելով իր դիրքը որպես երկրի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկը։
-
2025-07-11 14:29
Այս տարվա հուլիս 4-ից 6-ը Վանաձորում անցկացվեց «Tech Week Vanadzor 2025»-ը։ Արդշինբանկը, հավատարիմ մնալով նորարար մոտեցումների իր ռազմավարությանը, մասնակցեց միջոցառմանը։
-
2025-07-10 17:57
Հարգելի Հաճախորդ Վճարային քարտերի կանոններում կատարվել են փոփոխություններ, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
-
2025-07-03 14:58
Հունիսի 16-ին Արդշինբանկն ամփոփեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունը։ Բանկի Youtube-յան պաշտոնական ալիքում կազմակերպվեց և անցկացվեց նվերների օնլայն խաղարկություն։ Պատահականության սկզբունքով ընտրված հաջողակները շահեցին 3 հատ Apple MacBook Air 13 M4, իսկ գլխավոր մրցանակն էր 5-օրյա ուղևորություն դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ երկու անձի համար։