ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԻՉ ՈՒԺ
Ամփոփելով 2025թ․ առաջին կիսամյակը` Արդշինբանկը կրկին հրապարակում է կայուն և ուժեղ ֆինանսական ցուցանիշներ՝ վերահաստատելով իր դիրքը որպես երկրի առաջատար ֆինանսական հաստատություններից մեկը։
2025թ․ առաջին կիսամյակի արդյունքներով Արդշինբանկի կապիտալը գերազանցել է 386 մլրդ ՀՀ դրամը: Այսպիսով, Արդշինբանկը դարձել է առաջին ու դեռևս միակ ընկերությունը Հայաստանում, որի կապիտալը անցել է 1 մլրդ ԱՄՆ դոլարի շեմը:
Բանկի ակտիվները կազմել են 2,4 տրիլիոն ՀՀ դրամ (համակարգի ակտիվների 20%-ից ավել), զուտ շահույթը գերազանցել է 68 մլրդ ՀՀ դրամը: Բանկի կապիտալի շահութաբերությունը կազմում է 41%, ինչը գերազանցում է համակարգի միջին ցուցանիշը 18.4 տոկոսային կետով։ 2025թ․ հունիսի 30-ի դրությամբ Բանկի վարկային պորտֆելը կազմել է 1,3 տրիլիոն ՀՀ դրամից ավել։
«Բանկի արձանագրած ցուցանիշները և վարկային պորտֆելի կայուն աճը հնարավորություն են տալիս հավատարիմ մնալու մեր առաքելության կարևորագույն հիմնասյուներից մեկին՝ նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, քանի որ մեր պորտֆելում գերակշռում է երկրի տնտեսական զարգացման համար ռազմավարական ճյուղերի վարկավորումը։ Մյուս կողմից, ֆիզիական անձ հաճախորդների համար հատուկ մշակված հաճախորդամետ պրոդուկտներ առաջարկելու միջոցով մենք նպաստում ենք հասարակության բարեկացության մակարդակի բարձրացմանը:
Առաջիկայում Արդշինբանկը շարունակելու է իր կայուն զարգացման ռազմավարությունը՝ ամրապնդելով համագործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների հետ և ամուր հիմքեր ստեղծելով Բանկի, տնտեսության և երկրի մակարդակով երկարաժամկետ և կայուն ծրագրերի իրականացմանը»,- նշեց Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը։
2025թ․ հունիսի 30-ի դրությամբ Արդշինբանկի հաճախորդների թիվը կազմում է շուրջ 570 000, որոնց սպասարկում են բանկի՝ 2 300-ից ավելի աշխատակիցներ Հայաստանի ողջ տարածքում գործունեություն ծավալող 72 մասնաճյուղերի միջոցով։ Բացի մասնաճյուղերում սպասարկվելու հնարավորությունից, բանկը իր հաճախորդների բոլոր խմբերին առաջարկում է իրենց կարիքներին համապատասխանեցված ճկուն և ապահով հեռահար ծառայությունների ամբողջական փաթեթ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 10:02
Пока Никол дает бой на информационном поле и перетягивает на себя всеобщее внимание его силовой аппарат действует более мягкими способами, пишет эксперт по информационной безопасности Карен Вртанесян.
-
2025-07-18 08:55
Капанский международный музыкальный фестиваль, проходящий уже третий год подряд, собрал в Армении более 30 всемирно известных музыкантов, при участии которых в Органном зале Капана прошли многожанровые концерты.
-
2025-07-18 05:31
В нижнюю палату (Dáil Éireann) двухпалатного парламента Ирландии внесена межпартийная резолюция о признании Геноцида армян, сообщает Европейская армянская федерация за справедливость и демократию (EAFJD).
-
2025-07-17 17:38
Армянская Церковь и ее верующие адепты должны сохранить автономию церкви так же, как Серж Саргсян сохранял армянскую идентичность Арцаха и жизненные интересы Армении, написал на своей странице в ФБ член Исполнительного органа РПА Артак Закарян. Публикацию полностью приводим ниже.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-07-11 14:29
Այս տարվա հուլիս 4-ից 6-ը Վանաձորում անցկացվեց «Tech Week Vanadzor 2025»-ը։ Արդշինբանկը, հավատարիմ մնալով նորարար մոտեցումների իր ռազմավարությանը, մասնակցեց միջոցառմանը։
-
2025-07-10 17:57
Հարգելի Հաճախորդ Վճարային քարտերի կանոններում կատարվել են փոփոխություններ, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
-
2025-07-03 14:58
Հունիսի 16-ին Արդշինբանկն ամփոփեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունը։ Բանկի Youtube-յան պաշտոնական ալիքում կազմակերպվեց և անցկացվեց նվերների օնլայն խաղարկություն։ Պատահականության սկզբունքով ընտրված հաջողակները շահեցին 3 հատ Apple MacBook Air 13 M4, իսկ գլխավոր մրցանակն էր 5-օրյա ուղևորություն դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ երկու անձի համար։
-
2025-07-02 16:16
Արդշինբանկը շարունակում է զարգացնել իր տեխնոլոգիական առաջարկները, ներդնում է նորարարական լուծումներ և կատարելագործում իր թվային միջավայրը։ Յուրաքանչյուր նոր ծառայություն կամ լուծում բանկում նախագծում են առաջին հերթին կարևորելով անվտանգությունը, քանի որ հաճախորդների տվյալների պաշտպանությունը բոլոր մակարդակներում և նրանց վստահությունն առաջին տեղում են։