Ալիևը խոսել է ՀՀ–ի հետ հարաբերություններում վստահությունն ամրապնդելու մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների ավարտից հետո լրագրողներին ասել է, որ Բելառուսը կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև շփումների հաստատման գործում։ Տեղեկությունը հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
Լուկաշենկոն ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին պայմանավորվածությունը՝ նշելով, որ դա կարևոր քաղաքական որոշում է, որը պետք է դառնա տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքը:
Բելառուսի նախագահն ընդգծել է. որ այդ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը գիտեն և՛ Բաքվում, և՛ Երևանում։
«Տա Աստված, որ այդ դժբախտությունը հարթվի, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդների հոգում և սրտում բեկորներ չլինեն։ Մի հարցում ես համոզված եմ՝ իմ ընկերոջ ու եղբոր կողմից ոչ մի հաշվեհարդար չի լինելու, վրեժ չի լինելու», - ասել է Լուկաշենկոն։
Իլհամ Ալիևն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանն ուզում է Հայաստանի հետ հարաբերություններում ամրապնդել վստահությունը։ Նա նշել է, որ Բաքուն ակնկալում է Բելառուսի ակտիվ մասնակցությունը ոչ միայն տարածքների վերականգնման գործում, այլև, որպես Հայաստանի գործընկեր ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների հաստատմանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).