Последние новости

«Իմ քայլի» պատգամավորն առաջարկում է սեփական «սև ցուցակը» կազմել և սկսել Մեթյու Բրայզայից

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան այցելել է Բաքվում գտնվող ռազմական ավարի այգի: Այս մասին ԱԺ նիստում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ հայկական կողմն իր վրա զգացել է Մեթյու Բրայզայի թուրքամետ դիրքորոշումը:

Նա վստահ է, որ ժամանակն է սեփական «սև ցուցակը» կազմել:

«Ժամանակն է, որպեսզի ՀՀ ԱԳՆ-ն շատ լուրջ մտածի «սև ցուցակ» կազմելու մասին: Նրանք պետք է իմանան, որ ամեն դեպքում նման քայլերի համար իրավունք չունեն Հայաստան մուտք գործել»,-նշեց Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն պետք է իր հստակ դիրքորոշումը հայտնի Բրայզայի պահվածքի նկատմամբ, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ