Последние новости

Ի՞ՆՉ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԿԱԶԱՆՈՒՄ

Ապրիլի 30-ին Կազանում ծրագրված է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ: Ցուցանշական է, որ արդեն այսօր կարելի է տեսնել հաղորդագրություններ այն մասին, որ նիստին նախատեսված է ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը։ Ցուցանշական է և այն, որ այդ ժամանակ Հայաստանի վարչապետը հրաժարական տված կլինի, ինչպես հայտարարվել է բազմիցս։

ԿԱՐՈՂ ԵՆ ԱՍԵԼ, ՈՐ ՆԻԿՈԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐՈՇ ԱՆԳԱՄ ՉԱՐԺԵՆ։ Բայց, ըստ երևույթին, կկատարի խոստումը, քանի որ դա լոկ իր խոստումը չէ, դա Հայաստանի քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների կողմից նախորոշված խաղի կանոններն են։ Փաշինյանը չի կարող խախտել դրանք՝ առանց իրեն սպառնացող կոշտ հետևանքների։

Այլ հարց է, թե այդ ժամանակ կլինի նա արդյոք վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում, թե՞ ընդդիմությանը կհաջողվի վերջնականապես գահընկեց անել դատարկախոսին։ Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը հույս ունի, որ կմնա վարչապետի աթոռին, թեկուզև պաշտոնակատարի կարգավիճակով, և այդժամ անձամբ կգլխավորի հայկական պատվիրակությունը։ Նախ այն պատճառով, որ Կազանում լավ են կերակրում, երկրորդ՝ այնտեղ նախատեսվում են հայկական և ադրբեջանական պատվիրակությունների երկկողմ բանակցություններ։

Ադրբեջանական պատվիրակության բուն մասնակցությունը պետք է համաձայնեցվեր նաև հայկական կողմի հետ։ Եթե պաշտոնական Բաքուն ներկա լինի Կազանում, ուրեմն Երևանը տվել է դրա համաձայնությունը։ Տվել է գերիներին վերադարձնելու Բաքվի խոստման դիմա՞ց։ Գուցեև ինչ-որ առաջընթաց կա, այդ մասին խոսել է նաև Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Բայց դժվար թե արժե ակնկալել, թե հարցը կլուծվի վերջնականապես։ Բաքուն գերիների դիմաց ցանկանում է շատ ավելին, քան համաձայնությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության մասնակցությանը:

Հայաստանի գործող նախագահ Արմեն Սարգսյանն էլ արդեն խոսել է այդ մասին Թբիլիսի կատարած իր այցի ընթացքում՝ նշելով, որ հայ գերիների հարցը Բաքուն օգտագործում է որպես հաղթաթուղթ՝ այս կամ այն խնդիրը լուծելու համար։ Դա անթույլատրելի է միջազգային իրավունքի տեսանկյունից, դա անմարդկային քայլ է, ասաց Հայաստանի նախագահը, կարծես թե պաշտոնական Երևանն անտեղյակ է, որ Հայաստանի նկատմամբ Իլհամ Ալիևն առաջնորդվում է ոչ թե միջազգային իրավունքի տրամաբանությամբ կամ մարդկային օրենքներով, այլ մաֆիական հասկացություններով։

Ի՞նչ է ուզում Ալիևը։ Կա՛մ պահել գերիներին, որպեսզի հետագայում օգտագործի նրանց որպես փոխադրամ Հայաստանի ապագա իշխանությունների հետ հարաբերություններում, կա՛մ, եթե անգամ վերադարձնի նրանց իր սիրելի Նիկոլին, ապա ինչ-որ էական բանի դիմաց։ ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակի կամ կառույցին անդամակցմա՞ն։ Հնարավոր է։ Բայց դա էլ դժվար թե դրդի Բաքվին վերադարձնել բոլոր գերիներին։

Ալիևը ցանկանում է առավելագույնը. հաշտության պայմանագրի ստորագրում Հայաստանի հետ, այնպիսի պայմանագրի, որով երկու երկրներն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այսինքն Երևանը հրաժարվում է Արցախի նկատմամբ որևէ հավակնությունից։ Սա է հիմա նրա հիմնական նպատակը, և նա չի թաքցնում դա։ Ինչպես վերջերս հայտարարեց Ադրբեջանի նախագահը, Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Երևանի հետ, սակայն վերջինս ձգձգում է... Եվ քանի որ այսօր Իլհամ Ալիևի խոսքը, ցավոք, շատ է ավելի արժանահավատ է, քան Փաշինյանինը, ապա ամենայն հավանականությամբ այդպես է որ կա։ Իսկ Երևանը ձգձգում է հասկանալի պատճառով. Բաքուն նման պայմանագիր կկնքի միայն Արցախի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչման պայմանով։

Այդ մասին Ալիևը խոսում է նաև միջնորդների հետ։ Որոնք օրերս հանդես եկան հայտարարությամբ, նշելով, որ հակամարտության վերջնական կարգավորումը հնարավոր է միայն դրա լուծման բոլոր հայտնի սկզբունքների պահպանման դեպքում: Այլ կերպ ասած՝ հիշեցրեցին Բաքվին ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի մասին։ Մինսկի խմբի համանախագահներն այդ առնչությամբ առաջարկեցին Երևանին և Բաքվին ձևակերպել իրենց համար առաջնահերթ օրակարգային հարցերն ու հանդիպում անցկացնել համանախագահների հովանու ներքո: Ալիևը պատասխանեց քամահրանքով։ Պաշտոնական Բաքուն արձագանքեց այն համատեքստում, թե միջնորդների կողմից բարձրացված հարցերն այլևս արդիական չեն... Ասել է թե՝ Բաքուն միջնորդներից ակնկալում է  բացառապես տարածաշրջանի հետբախումնային վերականգնմանը վերաբերող առաջարկներ, այլ ոչ թե կարգավիճակի ինչ-որ հարցի քննարկում…

Փաշինյանը կդիմի՞ այնպիսի քայլի, ինչպիսին Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրումն է՝ բոլոր ռազմագերիներին Երևան վերադարձնելու պայմանով։ Բացառել չի կարելի։ Հենց թեկուզ այն պատճառով, որ համաձայնություն տալով Ադրբեջանի պատվիրակության մասնակցությանը ԵԱՏՄ միջոցառմանը, ինքը չի կարող ձեռնունայն վերադառնալ Կազանից։ Իսկ վերադառնալով գերիների հետ՝ կարող է ասել, թե ամեն ինչում մեղավոր են նախկին իշխանությունները, որոնք իրեն թողել են սնանկ երկիրը, ուստի Ալիևին վճարելու համար ոչինչ չկար, բացի Արցախի կարգավիճակի հարցում զիջումների գնալուց։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ТАЙНЫЕ ЖЕЛАНИЯ ИЛЬХАМА АЛИЕВА
    2025-04-10 10:43

    На проходящем в Баку 7-м политическом форуме на тему «К новому мировому порядку» любопытное заявление сделал Ильхам Алиев. Он сказал, что не верит в возможность мира между Россией и Украиной.

  • НА ПОРОГЕ БОЛЬШИХ ИЗМЕНЕНИЙ
    2025-04-09 09:46

    На текущей неделе предстоят важные в международном плане события. На четверг намечены очередные российско-американские консультации, на этот раз в Стамбуле. В субботу пройдут переговоры представителей США и Ирана в Омане. Глава МИД этой страны выступит посредником в переговорах между главой МИД Ирана Аббасом Аракчи и специальным посланником Дональда Трампа Стивом Уиткоффом. 

  • ЧТОБЫ НЕ ВЫЙТИ НА САМИХ СЕБЯ
    2025-04-08 09:33

    МИД РА вновь проявил себя во всей красе. В связи с заявлением Ильхама Алиева на брифинге с президентом Германии, что до января 2024-го официальный Ереван стремился включить в текст мирного договора тему Нагорного Карабаха и только потом перестал, МИД РА выступил с разъяснением. И вот из этого разъяснения следует, что Ереван перестал лоббировать тему прав арцахцев, поскольку посчитал, что с января 2024-го вступил в силу указ президента НКР о роспуске республики…

  • ПОУЧАЛКИН ИЗ ИДЖЕВАНА
    2025-04-07 09:56

    Можете забросать камнями, но большая жалость к Николу Пашиняну. Без иронии. Да, за время своего правления он многим семьям принес горе и страдания, но, полагаем, чувство жалости, тем не менее, остается нормальным чувством по отношению к человеку, у которого проблемы, к людям больным, не важно, по каким причинам и чем. Будь то болезнь физическая или душевная. 

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ