ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկմանը դեմ են քվեարկել Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընթացիկ հարցերի տակ առաջարկվել էր անցկացնել քննարկում «Հայ ռազմագերիների, այլ գերիների և տեղահանվածների վերաբերյալ», որին համաձայնություն էր տվել ԵԽԽՎ Բյուրոն։
Սակայն ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը դեմ հանդես եկավ քննարկման անցկացմանն ու պահանջեց անցկացնել քվեարկություն։
Քվեարկության արդյունքներով, սակայն, հարցն այնուամենայնիվ ձայների մեծամասնությամբ ընդգրկվեց օրակարգում՝ 93 կողմ, 21 դեմ, 18 ձեռնպահ ձայներով։
Ինչպես պարզ է դառնում ԵԽԽՎ կայքից, քննարկման անցկացմանը դեմ են քվեարկել Ադրբեջանի 6, Թուրքիայի 8, Ռուսաստանի 5 պատվիրակները, 1 հունգարացի և 1 սերբ։
Ռուսաստանի Դաշնության պատվիրակության 7 անդամներ ձեռնպահ են քվեարկել։ Ձեռնպահ ձայների մեջ են նաև Ուկրաինայի 2 պատվիրակներ, 1-ը կողմ է քվեարկել։
Հարցի քննարկումը ԵԽԽՎ լիագումար նիստում տեղի կունենա վաղը՝ ապրիլի 20-ին։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.