ՀԵՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որը ադրբեջանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում հերթական անգամ հանդես է եկել Հայաստանի դեմ ուժ կիրառելու սպառնալիքներով, հաղորդում է ԱՌԿԱ-ն:
«Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները: Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Դրանք բացահայտում են խաղաղության և հաշտության վերաբերյալ վերջին ժամանակներում Ադրբեջանի հայտարարությունների սին և կեղծ բնույթը»,- հայտարարել է նա։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. իհարկե, առնվազն տարօրինակ կարող է թվալ, որ Ալիևի բացահայտ սպառնալիքներին հայկական կողմն արձագանքում է ընդամենը ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակի շուրթերով։ Է՛լ ավելի տարօրինակ կարող է թվալ այն, որ մինչ Ալիևը սպառնում է Զանգեզուրից «դուրս շպրտել» Հայաստանին, հայոց բարձրագույն ղեկավարությունը՝ հանձին Փաշինյանի, այցելում է Սյունիքի մարզ... գաղտնի։ Թեպետ, իրականում մեր պարագայում թե՛ մեկը, թե՛ մյուսը առավել քան օրինաչափ են։ Բնավ առաջին անգամ չէ, որ պաշտոնական Երևանը, պատասխանելով Ադրբեջանի նախագահի վայրահաչոցին, սահմանափակվում է ԱԳՆ մամուլի քարտուղարի մակարդակով։ Բնավ առաջին անգամ չէ (վերջին 5 ամիսների ընթացքում), որ Փաշինյանը փորձում է Սյունիքի մարզ ներթափանցել տարբեր գաղտնի հնարքների միջոցով, մի կողմից՝ սյունեցիների դիմադրությունից խուսափելու համար, մյուս կողմից՝ չցանկանալով հավանաբար նյարդայնացնել Ալիևին իր այցերով այն մարզ, որն Ադրբեջանի նախագահն արդեն համարում է իրենը։
Այնպես որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Ալիևի հնչեցրած տարածքային լկտի պահանջների և անթաքույց սպառնալիքների վերաբերյալ զարմանալի կամ անսպասելի չես անվանի։ Դա վաղուց արդեն կարող է համարվել ստանդարտ ողորմելի դիրքորոշում։
Փոխարենը ինքը՝ Ալիևը չի դադարում զարմացնել։ Խոսքն այստեղ Լուկաշենկոյի հետ հանդիպման շրջանակներում Ադրբեջանի ղեկավարի մեկ այլ հայտարարության մասին է։ Վերջինս, մասնավորապես, նշել է. «Հայաստանի հետ տեղի ունեցածի մեղավորը հենց Հայաստանի ղեկավարությունն է, որը 20 տարի շարունակ երկիրը տանում էր դեպի անդունդ։ Հայաստանի նախկին ղեկավարներն են այս նվաստացուցիչ պարտության և հայկական բանակի լիակատար ջախջախման գլխավոր մեղավորները, որոնցով ավարտվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը»։ Նկատեք, ապշեցուցիչ համերաշխություն ՀՀ ներկայիս իշխանությունների հետ։ Առհասարակ հետաքրքիր է, այդ Ալիևն է օգտվում Փաշինյանի թեզերից, թե՞ Փաշինյանը՝ Ալիևի։ Ապշեցուցիչ է նաև մեկ այլ բան. Ալիևը պաշտոնապես ընդունում է, որ ոչ թե Ադրբեջանն է հաղթել պատերազմում, այլ պարզապես Հայաստանն ինքն է գլորվել անդունդ։ Այո, իրականում դա այդպես է։ Հայաստանի թավշե ղեկավարությունը վերջին երեք տարիներին իսկապես մոտեցրել է երկիրն անդունդի եզրին և ցած հրել։ Բայց այդ ինչո՞ւ է Ալիևն ինքը արժեզրկում հավատն իր սեփական հաղթանակի նկատմամբ։
Թեպետ, հանելուկն այստեղ այնքան էլ բարդ չէ: Ալիևը, որը վճռական է «Զանգեզուրի միջանցք» ճեղքելու հարցում, այդ ծրագրի իրականացմանը սպառնացող բացահայտ վտանգ է տեսնում հունիսին հայտարարված արտահերթ ընտրությունների շրջանակներում Հայաստանում հնարավոր իշխանափոխության մեջ։ Ադրբեջանի նախագահը Հայաստանի գործող իշխանության վերարտադրման հարցում շահագրգռված է նույնիսկ շատ ավելի, քան այս իշխանության բազմաթիվ ֆանատիկոսներ։ Քանզի Հայաստանի ցանկացած այլ ղեկավարության պարագայում «Զանգեզուրի միջանցքի» բացման, այսինքն ինչպես ասում է ինքը (Ալիևը), Հայաստանին Սյունիքից «դուրս շպրտելու» հարցում հաջողության հույս ունենալ նա չի կարող։
Հետևաբար, Բաքվի համար կարևորագույն խնդիր է, որ Երևանում իշխանության ղեկին մնա փաշինյանական թիմը։ Եվ ուրեմն պետք է իր լուման ներդնի պատերազմի արյունալի բծերն այդ թիմի վրայից մաքրելու և պատասխանատվության բեռը թավիշի ընդդիմախոսների վրա բարդելու գործում։ Այլ հարց է, որ այդ լուման վերածվում է արջի ծառայության։
Իրականում եթե Ալիևը թուքը շաղ տալով վայրահաչում է որևէ մեկի հասցեին (տվյալ դեպքում՝ Հայաստանի մինչփաշինյանական ղեկավարների), ապա դրանով միայն քաղաքական շահաբաժիններ է ավելացնում նրանց։ Եթե Ալիևը միանում է Փաշինյանի քարոզարշավին՝ արդարացնելով նրան «նախկինների» դավերի մասին թեզով, ապա դրանով լոկ հաստատում է այդ «նախկինների» վերադարձի անհրաժեշտությունը հայկական իշխանություն։ Ի դեպ, այն «նախկինների», որոնց օրոք Ալիևը երազել անգամ չէր կարող «Զանգեզուրի միջանցքի» մասին և առավելևս հայտարարել, թե Հայաստանին դուրս է շպրտելու Սյունյաց հողից։ Այն նախկինների, որոնք 20 տարի շարունակ ապահովել են Հայաստանի և Արցախի անվտանգությունն այն մակարդակով, որի պայմաններում Ադրբեջանը չի համարձակվել ոտնձգություն կատարել հայոց երկու պետությունների տարածքային ամբողջականության դեմ։
Ընդհանուր առմամբ Ադրբեջանի նախագահը հեշտացրեց հայ ժողովրդի ընտրությունը առաջիկա ընտրությունների համատեքստում։ Եթե, իհարկե, դրանք տեղի ունենան։ Իրականում հայ ընտրազանգվածը պետք է կողմնորոշվի. կա՛մ Ալիևի ու Փաշինյանի հետ միասին առաջ տանել ադրբեջանական շահերը Հայաստանի տարածքում, կա՛մ «նախկինների» հետ միասին դիմադրել Ալիևին ու Փաշինյանին՝ պաշտպանելով հայկական շահերը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 10:05
Кабмин Армении отреагировал на победу главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна в арбитражном споре против правительства РА по делу об огосударствлении компании "Электрические сети Армении" (ЭСА), передает Sputnik Армения.
-
2025-07-23 09:20
На реализацию проекта «Образование – это модно» из средств государственного бюджета не было израсходовано ни одного драма. Финансировались исключительно мероприятия, связанные с деятельностью премьер-министра, в том числе его встречи с гражданами. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян, передает News.am. «Государственные средства направляются на обеспечение деятельности премьер-министра. Например, микрофоны и стулья, используемые на этой пресс-конференции, также приобретены за счет бюджета, поскольку служат обеспечению моей официальной деятельности», - отметил он. «Проще говоря, финансировался не сам проект «Образование – это модно», а деятельность премьер-министра – его встречи с гражданами. Сегодня они проходят в рамках одной инициативы, завтра – в формате пресс-конференции или выездной встречи. Даже если я беседую с гражданами прямо посреди села – это также часть официальной деятельности, которая финансируется из государственного бюджета», - добавил Пашинян.
-
2025-07-19 10:06
Премьер-министр Армении Никол Пашинян заявил на пресс-конференции в среду, что через 20 лет видит страну в составе Европейского союза, передает Sputnik Армения. По его словам, Армения стремится к членству в ЕС и ведет работу в этом направлении. "Мы с европейскими партнерами зафиксировали, что это непростой процесс, который требует согласия всех стран-членов. Кроме того, государство должно соответствовать критериям ЕС", - отметил Пашинян. Он подчеркнул, что в Армении реализуются реформы, направленные на соответствие этим требованиям. "Есть два сценария: страна станет членом ЕС или нет. Но даже в случае отказа Армения достигнет уровня европейских стандартов", – добавил премьер.
-
2025-07-18 09:35
Министр экономики Армении Геворг Папоян сообщил об отправке в Россию очередной партии армянского коньяка, передает АРКА. «В период 1-14 июля российско-грузинскую границу пересекли и на территорию России въехали 103 грузовика, груженых бутилированным коньяком из Армении», - написал он в своем ФБ.